RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016



Տեղադրվել է` 2016-12-02 18:42:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2423, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՀՀ ԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՅՈՒՐԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն, 29.11.2016թ.

2016թ-ի նոյեմբերի 28-ին 78 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայտնի գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սերգեյի Չիլինգարյանը:

Մեծ է Յուրի Չիլինգարյանի ներդրումը լազերային ֆիզիկայի եւ ոչ գծային օպտիկայի նոր ուղղությունների ասպարեզում:

Իր գիտական գործունեությունը նա սկսել է ավելի քան 50 տարի առաջՙ Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, երբ ողջ աշխարհում դեռ նոր էին սկսվում լազերային թեմատիկայի ուղղությամբ տարվող ուսումնասիրությունները, եւ Յուրի Չիլինգարյանը հենց սկզբից ներգրավվել է այդ աշխատանքներում: 1962թ-ին ԵՊՀ-ում Չիլինգարյանը անմիջականորեն մասնակցել է Հայաստանի առաջին լազերի հավաքմանն ու թողարկմանը:

Գիտական ասպարեզում նրա կայացումը տեղի է ունեցել Մոսկվայի պետական համալսարանումՙ ականավոր գիտնականներ, ոչ գծային օպտիկայի դասականներ պրոֆեսոր Ս.Ա.Ախմանովի եւ ակադեմիկոս Ռ.Վ.Խոխլովի ղեկավարությամբ:

1972 թ. Յուրի Չիլինգարյանը ընտրվել է ԵՊՀ օպտիկայի ամբիոնի վարիչ: 1984 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը: 1996 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս:

Յուրի Չիլինգարյանի աշակերտների թվում են 6 դոկտոր եւ 12 գիտության թեկնածուներ: Կիրառական բնույթի իր աշխատանքներով Յուրի Չիլինգարյանն ունի 9 հեղինակային վկայական օպտոէլեկտրոնիկայի եւ մանրաթելային օպտիկայի բնագավառում: Նա ավելի քան 250 հրատարակությունների հեղինակ է:

Յուրի Չիլինգարյանը մասնակցել է մի շարք միջազգային գիտական համաժողովների կազմակերպմանըՙ Առաջին համամիութենական գիտական խորհրդակցությունՙ «Լազերային ճառագայթման փոխազդեցությունը հեղուկ բյուրեղների հետ», Ոչ գծային օպտիկայի գծով համամիութենական նստաշրջան, Կոհերենտ եւ ոչ գծային օպտիկայի գծով միջազգային գիտաժողով, Հայ ֆիզիկոսների առաջին համաշխարհային համաժողով:

Չիլինգարյանը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մի շարք գիտական պրոբլեմային խորհուրդների անդամ էր:

Օպտիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը Չիլինգարյանը վարել է մինչեւ 2007թ., միեւնույն ժամանակ, 1985-2000թթ. եղել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան:

2006թ-ին Չիլինգարյանը ընտրվել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ:

2009թ. նա արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչմանը:

ՀՀ ԳԱԱ նախագահությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանի մահվան կապակցությամբ: Նրա հիշատակը վառ կմնա նրա գործընկերների, հարազատների եւ Հայաստանի ողջ գիտական հանրության սրտերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ