RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016



Տեղադրվել է` 2016-12-02 18:42:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2357, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ըՙ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման մշակույթը հաջողված օրինակ է դարձել գործընկերների համար: Պատասխանատու մոտեցում դրսեւորելու եւ օգտակար լինելու ցանկությունը համախմբել է տարբեր գործունեություն իրականացնողներին: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը համագործակցության կամուրջ է դարձել «Բարեկամություն» պետական համույթի եւ երեխաների շրջանում աղքատության ու մուրացկանության տարածումը կանխել ձգտողՙ «Օրրան» բարեգործական հիմնադրամի միջեւ:

Հայաստանի պարարվեստի վաստակավոր կոլեկտիվն անվճար դասընթացներ է կազմակերպել «Օրրան»-ի երեխաների համար: Անմնացորդ նվիրման արդյունքում, պարուսույցները սեղմ ժամկետում «Քոչարի» են սովորեցրել 9-14 տարեկան 24 երեխայիՙ նրանց հասանելի դարձնելով ոչ միայն պարային էլեմենտների կատարման տեխնիկան, այլեւ հայկական պարի ոգին: Ի դեպ, «Օրրանի» սաներն ավելի ուշ հրավիրվել են համերգի եւ բեմահարթակում նույն պարը դիտել պարուսույցների կատարմամբ: Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ հաճելի զբաղմունք լինելուց բացի, նման դասընթացներն իրենց թողած ազդեցությամբ կարող են նպաստել հետագա մասնագիտության ընտրության հարցում նաեւ:

Բարձր գնահատելով ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, «Բարեկամությունը» ձգտում է առաջնորդվել գործընկերոջ հաջողված փորձով: Մեկ տարի առաջ, Հայաստանի պարարվեստի վաստակավոր կոլեկտիվը կամավորագրվել է նաեւ Գեղարքունիքի Դդմաշեն գյուղում իրականացվածՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» բնակարանաշինության ծրագրին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ