RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016



Տեղադրվել է` 2016-12-09 00:10:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 5130, Տպվել է` 475, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Սիսի կաթոիկոսարանի վերադարձ

Ճանաչման փուլից անցում իրավական դաշտ, եկել է փոխհատուցման ժամանակը: Այսուհետ Հայոց ցեղասպանության ճանաչմանը զուգընթաց կտարվեն նաեւ իրավական այլ քայլեր:

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմել է մարդու իրավունքների եվրոպական դատարանՙ Սիսի կաթողիկոսարանի կալվածքների վերադարձի պահանջով:

ՀՅԴ Եվրոպական Հայ դատի եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելի մամուլի ակումբում կայացավ մամուլի ասուլիս, ուր ներկա էին Կաթողիկոսարանի հայցը ներկայացնող իրավաբանական խումբըՙ միջազգային իրավաբան դոկտ. Փայամ Ախավան, միջազգային իրավունքի դոկտ. Նորա Պայրաքտարեանը եւ Թենի Սիմոնյանը, ինչպես նաեւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.ի ներկայացուցիչ Գեղամ արք. Խաչերյանը, միջազգային լրատվամիջոցների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայտարարվեց, որ Հայոց ցեղասպանությունից ի վեր սա առաջին իրավական քայլն է ընդդեմ Թուրքիայի: Հայցի իրավական պահանջը հիմնված է միջազգային իրավունքի եւ 1932 Լոզանի կոնֆերանսում ընդունված հիմնակետերի վրա, որն անմիջապես առնչվում է Թուրքիայում բնակվող ազգային-կրոնական փոքրամասնություններին:

Հայցապահանջը ներառում է 900-էջից բաղկացած իրավական, պատմական հիմնավորումներ ու փաստեր, որոնք երկարաձիգ ուսումնասիրությունների, խորհրդակցությունների արդյունք են: Կաթողիկոսարանի իրավաբան Փայամ Ախավանը (PAYAM AKHAVAN) լավատեսորեն համոզմունք հայտնեց, որ հայցն իրավական արդարացի լուծում կստանա: Բանախոսների համոզմամբ հայցի իրավական լուծումը հիմք կհանդիսանա նաեւ, որ Թուրքիայում ապրող եւ բռնությամբ իսլամացած միլիոնավոր հայեր, ովքեր մինչ օրս դեռ շարունակում են ծպտված ապրել, կվերագտնեն իրենց ինքնությունն ու կվերադառնան իրենց հայկական արմատներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ