RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016



Տեղադրվել է` 2016-12-09 00:10:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3310, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

Հ. Ծ.

Որքան էլ հաճելի էր գտնվել Ֆրանկֆուրտի այս տարվա գրքի տոնավաճառին, որտեղ 7 հազարից ավելի հրատարակչատներ ցուցադրել էին մոտ 400 հազար նոր գրքեր, նույնքան էլ հետաքրքրական էր ականատես լինել այնտեղ ծավալվող բուռն բանավեճերին, որոնց գլխավոր թեման գրողների ազատությունն էր, կամ դրա բացակայությունը Թուրքիայում: Այսպես է ներկայացնում իր այցը վաստակաշատ լրագրող Մուրիել Միրաք-Վայսբախը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված իր հոդվածում:

Բերելով Ջան Դունդարի օրինակը, նա գրում է, որ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով իրՙ «Մենք ձերբակալված ենք: Լրագրողի գրառումները թուրքական բանտից» նոր հուշագրության գերմաներեն թարգմանությունը, թուրք լրագրողը կոչ է արել «զորավիգ կանգնել իրենց, այն մյուս Թուրքիայի ներկայացուցիչներին»: «Ես խոսում եմ իմ գործընկերների, անթիվ-անհամար հեղինակների անունից, որոնք իրենց կարծիքն արտահայտելու համար այժմ գտնվում են բանտերում», ասել է նա, քննադատական խոսքեր ուղղելով արեւմուտքի կառավարությունների հասցեին, որոնք անտարբեր են մնում Թուրքիայում կատարվող անարդարությունների նկատմամբ:

Մյուս կողմից Էլիֆ Շաֆաքն իր նորՙ «Եվայի երեք դուստրերը» գրքի քննարկման ժամանակ նշել է, որ Թուրքիայում ժողովուրդը «վրդովված է եւ հուսահատված», իսկ կատարվածըՙ պարզապես «խայտառակություն եւ անպատվություն» Թուրքիայի համար: «Ես տխուր եմ, բայց հույս ունեմ, որ մահմեդական երկրներն էլ կարող են ժողովրդավարությունը զարգացնել եւ թույլ տալ, որ տարբեր կարծիքներ համերաշխ գոյատեւեն միմյանց կողքին», ասել է նա:

Բանավեճերին եւ քննարկումներին մասնակցել են նաեւ գերմանացի հեղինակավոր անձնավորություններ եւ մամուլն էլ ծավալուն հոդվածներով անդրադարձել է դրանց:

Գերմանացի հրատարակիչների եւ գրքավաճառների ընկերության նախագահ Հայնրիխ Ռիթմյուլլերը իր բացման խոսքում կարդացել է քուրդ լրագրող Ասլի Էրդողանի նամակը, որը բանտից գաղտնի դուրս էր բերվել: «Ես այս սառը պատերի եւ փշալարերի հետեւից եմ գոռում, հայտնելու համար, որ մեր երկրում խիղճը ոտնահարվում է, իսկ ճշմարտությունըՙ սպանվում: Չգիտեմ ինչպես, բայց հավատացած եմ, որ գրականությունը կարողացել է տապալել բռնակալներին: Մենք մեր գրականությունը մեր արյամբ ենք գրում», գրել էր լրագրողուհին:

Ռիթմյուլլերը մեկնաբանելով նշել է, որ խոսքի ազատությունը մարդու հիմնական իրավունքներից է եւ բանակցության ենթակա չէ: «Քաղաքագետները տեսնում են կատարվածը, բայց լռություն են պահպանում եւ ոչ մի քայլ չեն ձեռնարկում», հավելել է նա:

Եվրոխորհրդարանի նախագահն էլ հայտարարել է իր զորակցությունը բոլոր լրագրողների եւ հեղինակների հետ, որոնք տառապում են թուրքական բանտերում եւ խոսքն ուղղելով նախագահ Թայիպ Էրդողանին բացականչել էՙ «ազատ արձակիր այդ մարդկանց»:

Միրաք-Վայսբախն այնուհետեւ հիշեցնում է ընթերցողներին, որ ընդամենը ութ տարի առաջ, 2008-ին, Թուրքիան հարգարժան հյուրն էր այս նույն տոնավաճառի, որտեղ Օրհան Փամուքը, Էլիֆ Շաֆաքն ու Ասլի Էրդողանը ներկայացնում էին լավատեսորեն ժողովրդավարական գործընթացների առաջխաղացումը Թուրքիայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ