RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-18 17:04:53Թրամփը «վերընտրվելու դեպքում արագորեն գործարք կկնքի Իրանի հետ»
2020-09-18 17:03:29Կրեմլը մեկնաբանեց շշի վրա «Նովիչոկի» հետքերի վարկածը
2020-09-18 17:02:22Փաստաբանը զգուշացրեց, որ Նավալնիի մերձավորները կարող են բանտարկվել
2020-09-18 12:11:14Կորոնավիրուսի 239 նոր դեպք, 138 առողջացած, 3 մահ
2020-09-18 12:10:17Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016



Տեղադրվել է` 2016-12-09 00:10:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3563, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՎ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հ. Ծ.

«Ամերիկահայ փաստաբանների ասոցիացիայի» (ABA) եւ «Առողջապահության մասնագետների կազմակերպության» (AAHPO) ավելի քան 150 անդամներ նոյեմբերի 4-ին ներկա են գտնվել Նյու Յորքի «Էյլ ակումբի» շքեղ դահլիճում կազմակերպված գալա-ընդունելությանը, որին որպես բանախոս հրավիրված է եղել ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Զոհրապ Մնացականյանը :

Ֆլորենս Ավագյանի հաղորդմամբ նպատակը եղել է երկու բնագավառների նվիրյալ մասնագետների համախմբումը Հայաստանին եւ Արցախին օգնելու համար:

Դեսպան Մնացականյանն իր խոսքում շեշտել է անվտանգության կարեւորությունը կովկասյան տարածաշրջանում, հատկապես մեր երկու պետությունների համար: «Մենք խաղաղության եւ անվտանգության հաստատման կարիքն ունենք», ասել է նա շնորհակալություն հայտնելով սփյուռքահայության աջակցությանը:

Միջոցառումը, որը 3-րդն է եղել վերջին 5 տարիների ընթացքում, նախագահել են դոկտ. Լերի Նաճարյանը, Դենիս Տարմանյանը եւ Գերի Մոմճյանը:

Արձանագրելով Հայաստանի եւ Արցախի հաջողություններն անցյալ 25 տարիների ընթացքում, հավաքի մասնակիցները հույս են հայտնել շարունակելու իրենց միասնական ջանքերը ի փառս մեր զույգ հանրապետությունների խաղաղությանն ու անվտանգությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ