RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016



Տեղադրվել է` 2016-12-15 23:07:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 3062, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Ջրամատակարարման բարելավում» ծրագրի շրջանակումՙ Վայոց Ձորի Գնիշիկ գյուղում կառուցվել է 2050 մ երկարությամբ նոր ջրագիծ, տեղադրվել են բաժանարար հանգույցներ եւ ճնշման կարգավորիչներ: Արդյունքում, գյուղն ամբողջությամբ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Եթե նախկինում ջուրը հասանելի էր բնակչության միայն 30 տոկոսին, ընդ որումՙ շաբաթական 2-3 օր, երկուական ժամով, ապա այժմ գործում է ջրամատակարարման շուրջօրյա ռեժիմ:

Գյուղի ջրամատակարարման նախկին համակարգը տարիներ շարունակ եղել է անմխիթար վիճակում: Քայքայված ջրագծերի պատճառով խմելու ջրին խառնված ցեխաջրերը, ավելացած հոսակորուստները, հաճախակի դարձած վթարները ժամանակին ֆինանսական չնախատեսված ծախսերի պատճառ են դարձել: Խնդիրների վերացման համար էլ երբեմն գյուղի բյուջետային միջոցները չեն բավարարել: Բնակիչները շաբաթներ շարունակ մնացել են առանց խմելու ջրի պաշարի: Գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված այս ծրագրով հնարավոր է դարձել առանց ջրաքանակի ավելացման ապահովել 24-ժամյա ջրամատակարարում:

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Գնիշիկ համայնքի ղեկավար Արա Լեւոնյանը եւ գյուղի բնակիչներ:

«Այս գյուղը մեկն է համատեղ ծրագրում ընդգրկվածներից, որտեղ մենք փորձել ենք առկա խնդիրները լուծել քայլ առ քայլ: Մեկ տարի առաջ այստեղ կարգավորվել է տարածքի լուսավորության հարցը, այսօր արդենՙ խմելու ջրի: Գյուղական ենթակառուցվածքների զարգացումը եղել եւ մնում է մեր ուշադրության կենտրոնում: Դա կարեւոր է ոչ միայն մեզ համարՙ որպես պատասխանատու մոտեցում որդեգրած կազմակերպություն, այլեւՙ բնակիչների, համայնքների ու երկրում զարգացման տեմպեր արձանագրելու համար: Ուրախ եմ տեսնել նաեւ, որ մեր որդեգրած արժեհամակարգը օրինակ է դարձել այլ կազմակերպությունների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում 2015թ.-ին գյուղն ապահովվել է նաեւ լուսադիոդային (LED) համակարգով գործող արտաքին լուսավորությամբ: Տեղակայվել է լուսավորության 37 սյուն:

Հարուստ կենսաբազմազանությամբ Գնիշիկ գյուղն ունի 72 բնակիչ: Տեղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ եւ մեղվաբուծությամբ:

Տարածաշրջանը հատկապես հայտնի է պատմամշակութային արժեքներով եւ հարուստ բնությամբ: Այստեղ հայտնաբերվել են 4-5-րդ դարերի խաչքարեր, մատուռներ, դամբարաններ, բազմաթիվ քարանձավներ: Շրջակայքի յուրահատուկ աշխարհագրական դիրքը նպաստել է բուսական եւ կենդանական աշխարհի ձեւավորմանը` համալրելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկը: Շրջակա տարածքը միջանցք է Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ, լուսան, կովկասյան հովազ եւ այլ կենդանատեսակների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ