RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016



Տեղադրվել է` 2016-12-22 22:37:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 3981, Տպվել է` 620, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԺԱՄ 2016»ՙ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

«Այբ» դպրոցի եւ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ` «Այբ» ավագ դպրոցում տեղի ունեցավ «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը: Միջոցառման գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Հայաստանում արդեն 3-րդ անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է նոր տեխնոլոգիաներով եւ ծրագրավորմամբ հետաքրքրված բոլոր մարդկանցՙ անկախ տարիքից, սովորեցնել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, զարգացնել տրամաբանությունը եւ խնդիրների լուծման հմտությունները: Եվ այս ամենը մասնակիցները սովորում են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում:

Այս տարի միջոցառմանը զուգահեռ անցկացվեցին նաեւ վարպետության դասերՙ ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների կողմից: Նրանք սովորեցրեցին մասնակիցներին, թե ինչպես ստեղծել մեծ համակարգեր, ինչպես նախագծել խաղեր եւ որքանով է կարեւոր անվտանգ գաղտնաբառերի կիրառությունը:

«Ծրագրավորումը զիլ գործ է: Տարեցտարի ավելի եւ ավելի շատ մարդիկ են ոգեւորվում ծրագրավորմամբ: Ծրագրավորում սովորելու համար չկա տարիքային սահմանափակում, ամեն մեկը ցանկացած պահի կարող է սկսել սովորել: Այսօր առանց զգալի ծախսի ծրագրավորում սովորելու բազմաթիվ միջոցներ կան: Hour of Code-ի միջոցով ցանկանում ենք, որ այդ ոգեւորիչ ճանապարհը մարդիկ սկսեն մեզ հետ»,- ընդգծեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

«Ապրելով տեխնոլոգիաներով հագեցած հազարամյակումՙ շատ կարեւոր է երեխաներին տեխնոլոգիաներ սպառող հասարակությունից դարձնել տեխնոլոգիաներ ստեղծող: Այն, ինչ մենք սպառում ենք առցանց տիրույթում, կարող ենք նաեւ ստեղծել: Նմանատիպ միջոցառումները խթան են ծառայում դպրոցականների շրջանում ծրագրավորմամբ հետաքրքրվելու, նոր գաղափարներով հանդես գալու եւ հետագայում նորարար լուծումներ ստեղծելու համար», - նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է «Ծրագրավորման ժամ» միջոցառման կազմակերպմանըՙ ելնելով երիտասարդության շրջանում տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն առաջացնելու եւ խթանելու, հեռանկարում այդ ոլորտը Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը դարձնելու հրամայականից», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Ծրագրավորման ժամ»-ի իրականացման համար տրամադրել է 150 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիություն ներբեռնման եւ վերբեռնման համարՙ Wi-Fi ցանցի միջոցով, ինչը հնարավորություն է տվել ապահովել միջոցառման 300 մասնակիցների համաժամանակյա միացումը համացանցին: Արդյունքումՙ յուրաքանչյուր մասնակից միջինում ապահովվել է 3 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիությամբ:

Միջոցառման պաշտոնական հեշթեգն էր #HourofCodeEVN: Միջոցառման համեղ գործընկերն էր menu.am-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ