RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017



Տեղադրվել է` 2017-02-02 22:48:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 3772, Տպվել է` 496, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

Հ. Ծ.

Վերասահմանելով Հայաստանի դերը Սփյուռքում

Հունվարի 29-ին Հարավային Կալիֆոռնիա համալսարանի (USC) հայագիտական ուսումնասիրությունների ֆակուլտետն իր «Բովար» դահլիճում հասարակական քննարկումներ է անցկացրել վերոնշյալ թեմայով: Հինգ անձնավորություններ (Վահե Բերբերյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Էրիկ Նազարյանը եւ Սերժ Թանկյանը) եւ հինգ քաղաքագետներ մասնակցել են քննարկումներին, որոնք ընտրությունների եւ կառավարման, ինչպես նաեւ հասարակության կարիքներին արձագանքելու հարցերի շուրջ են պտտվել:

«Գաղափարը ծագեց, երբ նշանավոր մարդկանց այդ խումբը նախաձեռնեց «change.org» խնդրագիրը, որը միտված է Հայաստանում արդարություն հաստատելուն, անաչառ կառավարում ապահովելուն եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելուն», նշել է այդ առթիվ ֆակուլտետի տնօրեն Սալբի Ղազարյանը :

Քաղաքագետները Կանադայի, Վրաստանի եւ Մեքսիկայի օրինակների վրա խոսել են ընտրությունների քաղաքականության մասին, որպես հեռանկար ունենալով ապրիլյան առաջիկա ընտրությունները Հայաստանում:

«Մենք հավատացած ենք, որ Հայաստանը կարող է դառնալ հնարավորությունների, ստեղծագործ մտածողության, ժողովրդավարության եւ հույսի եզակի մի երկիրՙ վերիվայրումներով հարուստ իր տարածաշրջանում: Սա կարեւոր պահ է մեր կյանքում, եւ մենք այլընտրանք չունենք», խոստովանել են մասնակիցները, որոնք հույս են հայտնել, որ իրենց դիվանագիտությունը արդյունավետ կլինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ