RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017



Տեղադրվել է` 2017-03-02 22:17:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 3143, Տպվել է` 474, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ

Հ. Ծ.

Լոս Անջելեսի քաղաքապետարանի խորհրդի անդամ Պոլ Գրիգորյանը վերջերս պաշտոնական արարողությամբ բացումն է կատարել քաղաքապետարանի այգում տնկված նռան ծառի վրա զետեղված հուշատախտակի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին:

2015 թվի ապրիլին Գրիգորյանը առաջին նռան ծառն էր տնկել այդ վայրումՙ հայտարարելով քաղաքի 15 շրջաններում 100 ծառ տնկելու ծրագրի սկիզբը:

Հուշատախտակին գրված է. «Լոս Անջելես քաղաքը նշում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը (1915-2015 թթ.): Այս ծառը տնկել էին քաղաքապետ Էրիկ Գարսետտին եւ քաղխորհրդի անդամ Պոլ Գրիգորյանը հարյուրամյա տարելիցի հիշատակման առթիվ»:

«Նուռը հույսի, վերածննդի եւ գոյատեւման խորհրդանիշն է: Քաղաքն այցելող ամեն ոք կարդալու է այս հուշատախտակի բառերը եւ ճանաչելու է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը», նշել է Գրիգորյանը իր խոսքում: Բացմանը մասնակցել է նաեւ այգիների վերականգնման բաժնի գործադիր տնօրեն Էնթոնի-Պոլ Դիազը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ