RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017



Տեղադրվել է` 2017-03-02 22:17:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 3603, Տպվել է` 468, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈՐԻՍ ԱՃԵՄՅԱՆԸ ԵԹՈՎՊԱՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

Հ. Ծ.

Փարիզի Հ.Բ.Ը.Մ.ի Նուբարյան գրադարանի տնօրեն դոկտ. Բորիս Աճեմյանը փետրվարի 16-ին Բելմոնտի (Մասաչուսեթս) Հայկական Ուսումնասիրությունների եւ հետազոտությունների Ազգային ընկերության (NAASR) կենտրոնում խոսել է «Թագավորը եւ 40 որբերը: Եթովպիայում հայկական համայնքի ստեղծումը» թեմայի շուրջ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

1924 թվին Եթովպիայի գահաժառանգ իշխան Ռաս Թաֆարի Մակոննենը (ապագա կայսր Հայլե Սելասիեն) հավաքագրում է քառասուն հայ որբերի, որպեսզի կազմավորեն արքունի առաջին նվագախումբը: Նվագախմբի ղեկավարինՙ Գեւորգ Նալբանդյանին հանձնարարվում է գրել Եթովպիայի պետական հիմնի երաժշտությունը:

Աճեմյանը այս իրադրության նշանակության մասին է խոսել Եթովպիայում հայ ներգաղթյալների պատմությանն անդրադառնալիս: Այդ պատմությունը սկսվել է 19-րդ դարի վերջերին, չնայած դրանից շատ առաջ հայ առեւտրականներ եւ պետական ծառայողներ օգտվել են եթովպական եւ հայկական եկեղեցիների միջեւ գոյություն ունեցող սերտ հարաբերություններից:

Աճեմյանը պատմաբան է, նաեւ գլխավոր խմբագիրը ակադեմիական երկլեզու «Etudes Armռniennes Contemporaines» հանդեսի: Հեղինակն է «Լes Arme՛niens en Ethiopie (19e-20e sieՙcles» (Հայերը Եթովպիայում 19-20-րդ դարերում) գրքիՙ հրատարակված 2013-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ