RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017



Տեղադրվել է` 2017-03-17 14:12:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 5443, Տպվել է` 484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՑ ԲԵՐՈՂ» ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՀԸ ԿՓՈԽԻ՞ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ

Աղիքի ճողվածքի վիրահատությունից առաջացած բարդության հետեւանքով երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «հաց բերող» Արթուր Սարգսյանը, ով անցած ամռանն իր մեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու հաց հացրել ոստիկանության Էրեբունու պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին: Կալանավայրում գտնվելու հետ անհամատեղելի նրա հիվանդությունները հաշվի չառնելով` նրա նկատմամբ երկրորդ անգամ խափանման միջոց կալանք էր կիրառվել, որի դեմ նա տեւաբար բողոքեց հացադուլով: Ազատ արձակվելուց հետո նրա առողջությունը վատթարացել էր` վիրահատել էին, ու նա, այդպես էլ դուրս չգալով կոմայից` երեկ մահացավ: Ա. Սարգսյանի մահվանն արձագանքել են մի շարք քաղաքական ուժեր, նրա համախոհները, որոնք նրա հիշատակին երեկ բողոքի երթեր կազմակերպեցին: Ասենք, որ նրա մահը կարող է մնալ նրա հանդեպ խափանման միջոց կալանքը կրկնակի անգամ կիրառողների խղճին եւ դառնալ ընտրությունների ժամանակ անսպասելիության գործոններից մեկը, քանի որ նրա հուղարկավորությունը կարող է վերածվել լայնամասշտաբ բողոքի գործողության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ