RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017



Տեղադրվել է` 2017-03-17 14:12:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 3621, Տպվել է` 489, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ TIMING. ԽԱՉՔԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՔՅՈԼՆՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Երկուշաբթիՙ մարտի 13-ին, Քյոլնի քաղաքային իշխանությունները հայ համայնքին արտոնեցին խաչքար տեղադրելՙ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Հայ համայնքի տարիների, ոմանց վկայակոչմամբ` 5 տարիների համառ պայքարի մասին տեղական թերթերը ծանուցել էին դեռ նախորդ շաբաթներին: Թուրքերի հոծ ներկայությամբ այդ քաղաքում (ըստ պաշտոնական վիճակագրության, Քյոլնում Թուրքիայի քաղաքացիություն ունեցողների թիվն անցնում է 63 000-ից) համարձակ քայլ էր նկատվում նման բան արտոնելը, հայ համայնքի ցանկությունը շահարկվում- քաշքշվում էր քաղաքական գործիչների աշխատասենյակներում, բայցՙ ով զարմանք, հենց գերմանա- թուրքական լարվածության այս օրերին քաղաքային իշխանությունը վճռական լինելու կամք դրսեւորեցՙ հստակ ազդանշան ուղարկելով Թուրքիա:

Թուրքիայի իշխանություններին, Քյոլնում նրա կողմնակիցներին դժվար թե դուր գա քաղաքային խորհրդի այդ քայլը, որոշման մասին գրում է «Էքսպրեսս»- ը: Քյոլնում ապրող ավելի քան 5000 անդամ ունեցող հայ համայնքի համար Քյոլնի Բրյուք թաղամասում, Լեհմբախեր 6 հասցեում գտնվող հայկական գերազմանատան տարածքում տեղադրվելիք խաչքարի արտոնության օգտին քվեարկել է լայն մեծամասնությունը: Սոցիալ-դեմոկրատները դեմ են եղել խաչքարը տեղադրելու «հրատապությանը», նաեւՙ վայրի ընտրությանը: «Ի՞նչ կլինի, եթե մյուս խմբերն էլ գերեզմանատանը հուշաքար տեղադրելու ցանկություն հայտնեն»: Սոցիալ-դեմոկրատների այս երկվության անկեղծության վերաբերյալ քրիստոնյա-դեմոկրատական խմբակցությունը կասկած է հայտնումՙ ուրիշ պատճառ որոնելով:

Քյոլնի քաղաքագլուխ Հենրիետտե Ռեքերը գոհ է, որ ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ այդուհանդերձ միակամություն կա:Խաչքարի վրա «Ի հիշատակ 1915- 16- ի Հայոց ցեղասպանության զոհերի» գրությունը, ինչպես «Քյոլնիշե ռունդշաու»-ն է փոխանցում, թերի է նկատում Քյոլնի հայ համայնքի ատենապետ Մինու Նիքփայը: Նա դժգոհ է, որ «Օսմանյան կայսրության տարածքում » ձեւակերպումը չի լրացնելու գրությունը, այնինչ հայ համայնքն արդեն զիջում է արելՙ տեքստից հանելով «1,5 միլիոն» պարզաբանումը:

Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում տիկին Նիքփայը նկատել տվեց, որ «Քյոլնիշե ռունդշաու»- ի թղթակցի հետ իր զրույցը նախորդել է քաղխորհրդի նիստին, եւ չիմանալով դրական արդյունքի մասին, նա «ճնշման գործիք» է կիրառել իր այդ դժգոհությունը: «Իրականում կարեւորն արտոնությունն է, ասաց Քյոլնի հայ համայնքի ատենապետը, իսկ վերջնական տեքստը դեռ կորոշենք, երբ Երեւանից խաչքարը տեղ հասնի»: Նիքփայի ասելով, դեռ հստակ չէ խաչքարը տեղադրելու օրը:

Քյոլնում խաչքար կանգնեցնելու վերաբերյալ գերմանահայ համայնքում միայն հիացական գնահատականներ չկան: Մի մասը վայրը հարմար չի նկատումՙ «քաղաքային զբոսայգում պիտի տեղադրվեր, հայկական գերեզմանոցում միայն մենք ենք տեսնելու » պատճառաբանությամբ, ուրիշներ ընդհանրապես դեմ են խաչքար տեղադրելու ավանդույթին: Սոցիալական ցանցերում դեռ բանավեճը շարունակվում է, իսկ գերմանացի մեր գործընկերները այս առիթով նկատում են, որ խաչքարի արտոնումը նոր ազդակ կհաղորդի գերմանա - թուրքական լարված հարաբերություններինՙ հիշատակելով 2016- ի հունիսի 2- ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին հաջորդած Թուրքիայի քննադատական, անհանդուրժող կեցվածքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ