RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017



Տեղադրվել է` 2017-03-17 14:12:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 3500, Տպվել է` 469, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎՈԼՈՆՏԵԻ ԴԱՏԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԸՙ ԱՊՐԻԼԻՆ

Հ. Ծ.

Կաշառակերության եւ փողերի լվացման հանցանքների մեջ մեղադրված Իտալիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեի դատական լսումները կայանալու են ապրիլին, տեղեկացնում է Politico.eu լրատվամիջոցը:

Դատախազները պնդում են, որ Վոլոնտեն ադրբեջանական իշխանություններից 2,4 միլիոն եվրո կաշառք է ստացել, որպեսզի պաշտպանի Եվրոխորհրդում Ադրբեջանի շահերը: Այդ փուլային վճարումները նրան կատարելու մեջ կասկածվում է նույն կառույցում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովը, ով լրագրողի հարցերին հրաժարվել է պատասխանել:

Իտալիայի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից նախկին պատգամավորի դեմ դատական հայցը ներկայացված էր անցյալ տարվա փետրվարին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ