Երկու օրից կավարտվի ընտրախաղը եւ կսկսվի արդյունքներից դժգոհների բողոքախաղը: Վերջինները կջանան ապացուցել իրենց դեմ եղած խարդախությունները, իսկ հաղթողները, ինչպես ամեն անգամ. «իրեղեն» ապացույցներ կպահանջեն, միաժամանակ կհոխորտանՙ բա ինչ էիք կարծում, ժողովուրդը մեզ է վստահում, եւ մենք ամեն ինչ անելու ենք նրա վստահությունը արդարացնելո՜ւ համար: Հավանաբար լինեն նաեւ բողոքի ցույցեր, երթեր, ...
Այս մասին արտահայտվել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան, ավելացնելով, որ անցյալ տարի ապրիլի 1-4-ը Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում տեղի ունեցած մարտերի վերաբերյալ, որոնք երկուստեք մեծաթիվ զոհեր խլեցին, պաշտոնական Մոսկվան հանդես կգա համապարփակ գնահատականով:
Ամեն ինչից երեւում է, որ խորհրդարանական ընտրությունները չեն լուծելու այն խնդիրները, որոնք նոր ընտրական օրենսգրքով եւ նոր Սահմանադրության պարտադրած ձեւաչափերի մեջ` գոնե իշխանությունը նորացնելու, կամ իշխանության դեմքը փոխելու համար իշխանությունը դնում էր: Այդ փոփոխություններն իրացնելու հավակնորդների միջեւ իրական մրցակցությունը դեռ հետո է սկսվելու եւ սրտամաշ երկար է տեւելու` այն մեկ ...
Ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության գերմաներեն տարբերակը մարտի 30- ին ծանուցում է, թե ֆրանսիական «Լիբերասիոնը» տպագրել է Փարիզում Ադրբեջանի տան ղեկավար, Ադրբեջանի բարեկամների միության գլխավոր քարտուղար Միրվարի Ֆաթալիեւայի հոդվածըՙ ղարաբաղյան հակամարտության, Խոջալուի «ցեղասպանության» մասին: Հոդվածի հեղինակը նշում է, թե արեւմտյան լրագրողներին տված հարցազրույցներից մեկում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել ...
Ադրբեջանական մամուլը շոկի մեջ է: BP-ի նախկին տարածաշրջանային տնօրեն Գորդոն Բիրելը հայտարարել է, որ կորպորացիան Կասպից ծովի ադրբեջանական հատվածում դադարեցնում է բնական գազի «Շահդենիզ» հանքավայրի շահագործումը: Դա տեղի կունենա ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Այդ մասին հաղորդել է Reuters-ը, որին հղում է անում գերազանցապես ադրբեջանական իշխանությունների տեսակետներն ...
Գրեթե գարուն: Կեսօր: Գյուղամեջ: «Սուպերմարկետ» կոչվող կրպակաչափ խանութի առջեւ, ըստ անձնագրիՙ դեռ երիտասարդ, ըստ արտաքինիՙ ծեր ու ատամնաթափ մի քանի տղամարդիկ ծխում էին ու ծույլ-ծույլ զրուցում եղանակից, սերմացուից, վառելիքի գներից, վարկերից, անցնող ձմեռվանից, աշխարհից: Հանկարծ հեռվից շարժիչների ձայն լսվեց, իսկ քիչ անց գյուղամեջիՙ ասֆալտի ստեղծման օրվանից ի վեր ասֆալտի երես ...
Մարտի 27-ը թատրոնի միջազգային օր ընդունուած է եւ աշխարհի զանազան քաղաքներու մէջ, ուր թատրոն կայ եւ թատերասէր հասարակութիւն, օրը կը նշուի յատուկ տօնակատարութիւններով:
Եթե մեր դիտարկած ժամկետի սկզբումՙ 2006-2007-ին Հայաստանի տնտեսությունը գտնվում էր երկնիշ տնտեսական աճի շրջանում, որի մասին «տպավորիչ» եւ նմանատիպ այլ բնութագրումներ էին տալիս միջազգային ֆինանսական կազմակերպությունները եւ հակառակըՙ իրենց սովորության համաձայն, հեգնում էին մարդիկ, որոնք միայն դա կարող են անել, ապա 2008-2009-ից սկսած իրավիճակը փոխվեց: Հայաստանի տնտեսությունը վայրիվերումներ ունեցավՙ մեծապես ...
1250 հա տարածք Գեղարքունիքի մարզի Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր համայնքներից եւ Կոտայքի մարզի Մեղրաձոր, Հրազդան համայնքներից առանց մրցույթի, վարձակալության իրավունքով տրամադրվելու է «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը (Արաբական Միացյալ Էմիրություններ): Կառավարության երեկ ընդունած այս որոշման նպատակն է հնարավորություն ընձեռնել ընկերության կողմից ներկայացված վերականգնվող էներգիայի (քամու) կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության ծրագրի ...
Հարկային եւ մաքսային բարեփոխումներին միտված երեք նախագիծ երեկ կառավարությունում երեկ ներկայացրեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: Առաջին նախագծով, պարզեցվում են արտահանողներին (ավելացված արժեքի հարկի) ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգը եւ կրճատվում ժամկետները:
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճեւան գյուղական համայնքների եւ Արաքս գետով պարփակված տարածքումՙ օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծման, արտահանման ծավալների ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով կառավարության երեկվա որոշմամբ կստեղծվի ազատ տնտեսական գոտի: Այն կլինի արտադրաարդյունաբերական եւ լոգիստիկՙ գյուղատնտեսության, մշակող ...
Անվտանգությունը ռազմավարական նշանակություն ունի ցանկացած պետության համար, անկախ նրա մեծությունից, հզորությունից ու աշխարհագրական դիրքից: Կա տարածված այն սխալ կարծիքը, որ անվտանգությունը պետության կարեւորագույն գործառույթներից մեկն է, իրականության մեջ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ պետության միակ գործառույթն է, դրանով է միայն բացատրվում ու արդարացվում պետության` որպես ինստիտուտի գոյության անհրաժեշտությունը, հակառակ դեպքում պետության գոյությունը ինքնին դառնում ...
Ասլի Ադինթասբաշի վերոնշյալ վերնագրով հոդվածը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը արտատպել է «Վաշինգտոն փոստի» կայքից: Ասլին եվրոպական խորհրդի արտաքին հարաբերությունների բաժնի ավագ աշխատակից է եւ թուրքական «Ջումհուրիեթ» օրաթերթի սյունակագիր:
Հանրային հեռուստաընկերությունը ընտրություններին մասնակից բոլոր կուսակցություններին ու դաշինքներին առաջարկել էր ցուցակների առաջին համարների մակարդակով հեռուստատեսային բանավեճ անցկացնել: Այսինքն ընտրություններին մասնակից, ենթադրենք` ՕՐՕ դաշինքը բանավեճի էր ուղարկում իր առաջին համար Սեյրան Օհանյանին, ՀՀԿ-ն` իր առաջին համար Վիգեն Սարգսյանին, «Ելք» դաշինքըՙ Էդմոն Մարուքյանին, «Ծառուկյան» դաշինքըՙ Գագիկ Ծառուկյանին, Կոմկուսըՙ Տաճատ Սարգսյանին: Մի խոսքով, ...
Ընկերությունը լինում է տարբեր տեսակների: Օրինակՙ բաց բաժնետիրական կամ փակ բաժնետիրական, կամ սահմանափակ պատասխանատվության, բայց սա այլՙ առավելաբար բիզնես խոսակցություն է: Լինում է ընկերություն բիզնեսից դուրս էլ, օրինակ` գաղափարական կամ մարտական: Մարտական ընկերություն անողները կոչվում են մարտական ընկերներ, ընդ որում, կարեւոր չէ, ավարտվե՞լ է իրենց ընկերությանը սկիզբ դրած մարտը, թե՞ ...
Մտածո՞ւմ է արդյոք երկու օրը մեկ, վաղ առավոտյան, շուկայի բանջարեղենի մեծածախ հատված գնացող տիկին Սուսանը իսպանուհի իր տարեկից դոնյա Պենելոպայի մասին: Հավանաբար ոչ: Ինչո՞ւ մտածի, ճանաչո՞ւմ է, որ մտածի, «էնքան ցավ ու դարդ ունի», որ մեկ էլ ուրիշների, այն էլ` այլազգի ուրիշների մասին մտածի՞: Արդեն բանջարեղենի մասում, որտեղ քաղաքի ամենաէժան ...
Գերմանական taz-ը մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում գտնված իր աշխատակիցների հրապարակումներով անդրադառնում է Հայաստանում ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: «Ձայնըՙ 20 եվրո» վերնագրյալ հրապարակման հեղինակ Բարաբարա Օերթելը նկարագրելով 6-րդ համարը հանդիսացող Հանրապետական կուսակցության «Առաջընթաց եւ անվտանգություն» կարգախոսովՙ ամենուրեք տեսանելի պաստառները, լայնահուն փողոցներում հասուն տարիքի տղամարդկանց գովազդային ...
Մինչեւ 20-րդ դարի սկզբները Երեւան քաղաքի փողոցների լուսավորումը կատարվում էր նավթային լապտերներով: 1870-ական թվականներին լուսավորության հարցերը տնօրինում էին քաղաքային իշխանությունները: Քաղաքի լուսավորությունը 1897 թ. սկսած տրվում էր կապալովՙ մեկ կամ երեք տարի ժամկետով: 1878 թ. Երեւան քաղաքի փողոցներում 74 լապտեր կար, 1880 թ.ՙ 85, 1881 թ.ՙ 100, 1906 թ.ՙ 722, ...
Կյանքի 90-րդ տարում վախճանվեց վաստակաշատ պատմաբան, հայագիտության բնագավառի ճանաչված կազմակերպիչ, գիտության վաստակավոր գործիչ (2003), ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը:
Քարոզարշավից ավելի լավ մեկ էլ քարոզարշավն է ցույց տալիս մեր ժողովրդի իրական նկարագիրը, տրամադրությունն ու ներկա-ապագայի մասին պատկերացումները: Նախընտրական խոստումների, ծրագրերի նկատմամբ արդեն իմունիտետ ունենք. ինքնապաշտպանական ռեակցիա է, բնական բնազդ, մեր կյանքի հանգամանքներն ու պայմանները ձեւավորղների, թելադրողների նկատմամբ ընդվզման թեթեւակի դրսեւորում: Ծով խոստումներից, օվկիանոսաչափ բարեփոխումների ծրագրերից, բոցաշունչ ելույթներից ժողովրդի հոնքն ...
Էրդողանն ու իր վարած քաղաքականությունը չեն դադարում զանգվածային լրատվամիջոցների կիզակետում լինել: Ստորեւ թարգմանաբար Նյու Յորքի համալսարանի գլոբալ հարցերի կենտրոնի միջազգային հարաբերությունների դասախոս դոկտ. Ալոն Բեն-Մայերի հոդվածը:
Ընտրական օրեր են Հայաստանի մէջ: Խորհրդարանական համակարգի անցնող մեր երկիրը 2 ապրիլին պիտի կայացնէ ընտրական նոր օրինագիծով խորհրդարանական ընտրութիւններ, որոնց իրենց մասնակցութիւնը կը բերեն քաղաքական-կուսակցական 9 դաշինքներ:
Մ. Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի պատգամավորներ Դեյվիդ Տրոթն (հանրապետական) ու Ադամ Շիֆը (դեմոկրատ) միանալով հայկական հարցերով զբաղվող կոնգրեսական խմբակցության իրենց գործընկերներին հակացեղասպանական նոր բանաձեւ են ներկայացրել երկու կուսակցությունների անունից, որով կոչ են անում Հայոց ցեղասպանության դասերն օգտագործել կանխելու համար մերօրյա վայրագությունները Մերձավոր Արեւելքում:
Այս տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պատահական զուգադիպությամբ համընկավ կանանց միամսյակի հետՙ դրանով կարծես ավելի սրելով բոլորիս ուշադրությունը հասարակական կյանքում կնոջ ստանձնած դերի եւ պետական կառավարման վերին օղակներում քնքուշ սեռի ներկայացուցիչների ներգրավվածության վրա:
Ամերիկյան Stratfor վերլուծական կազմակերպությունը հաճախ անվանում են ստվերային ԿՀՎ: Stratfor-ի ընդհանրական վերլուծության գծով փոխնախագահ Ռեւա Գուժոնը հայտարարել է, թե «հետաքրքրական զարգացումներ կան Կովկասում եւ Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ռուսաստանը խաղում է թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի հետ»: Նրա կարծիքովՙ «այնտեղ դեռեւս առկա է ռազմական ծավալման ներուժ»: «Կարծում եմՙ Ռուսաստանի նպատակն էՙ ...
Համաձայն «Ազատ Եվրոպա» եւ «Ազատություն» ռադիոկայանների հաղորդագրությունների` շարունակվում են Ադրբեջանում հետապնդումները հայտնի հետազոտող լրագրողուհի Խադիջա Իսմայիլովայի դեմ: Նրան հաճախակի հարձակման են ենթարկել, հետապնդել եւ արգելել երկրից դուրս գալ: Նա նաեւ 17 ամիս բանտարկված է եղել քաղաքական դրդապատճառներով մեղադրանքների հիման վրա: Բայց այն, ինչ վերջերս է պատահել իր հետ, նրան լռեցնելու ...
Այս խորագրի ներքո Մուրիել Միրաք-Վայսբախը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում անդրադառնում է Մայնցում եւ Քյոլնում (Գերմանիա) անցկացվող ամենահին եւ ամենազվարճաի կառնավալային միջոցառմանը, որը կայացել է մարտի սկզբներին: «Եթե այդքան ողբերգական չլիներ, ծիծաղելի կլիներ: Այսպես պետք է մեկնաբանել քաղաքական ներկա զարգացումները: Ինչպես Շեքսպիրն է պատգամել մեզ, ողբերգականի հետ առնչվելու լավագույն ձեւը գուցե կոմիկականին ...
Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղը մեկն է այն բնակատեղիներից, որտեղ հաճախակի են վայրի կենդանիներիՙ գայլերի եւ արջերի հարձակումները: Շուրջ 262 բնակիչ ունեցող գյուղի տնային տնտեսությունների եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունը, մեղվապահությունը եւ այգեգործությունն է: Չլուսավորված փողոցների պատճառով, երեկոյան ժամերին վայրի կենդանիները գյուղ են մտնում, վնասում են տնամերձ այգիներն ու ցանքատարածությունները, մեղվի ...
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, անտառների եւ ծառերի միջազգային օրվա շրջանակներում, ծառատունկ են իրականացրել Ուրցաձորում: Գործընկեր կառույցների աշխատակիցների ջանքերով, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) հիմնական տնկադաշտը համալրվել է ծիրանենու եւ սալորենու մի քանի հարյուր տնկիով: