RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017



Տեղադրվել է` 2017-04-06 23:20:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 6435, Տպվել է` 495, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐՉԱՊԵՏ. «ԱՅՍ ԼՈՒԾՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԷՐ ՄԻՆՉԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Ա. Մ.

Կառավարությունը գնում է պետբյուջեի կապիտալ ծախսերը 50 մլրդ դրամով ավելացնելուն

Կառավարության կողմից կապիտալ ծախսերը 50 մլրդ դրամով ավելացնելու քայլի մասին երեկ կառավարության նիստի ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը : Նա նշեց, որ կառավարության հավակնությունը շատ ավելի բարձր տնտեսական աճն է, քան այս տարվա համար նախատեսված 3,2 տոկոս աճը, ինչի համար շատ կարեւոր է լրացուցիչ միջոցներ ուղղել հատկապես կապիտալ ծախսերին: Նախարարի տեղեկացմամբ, արդեն ավարտվել է 98 մլն դոլար արժողությամբ կապիտալ եւ արագ տնտեսական էֆեկտ ունեցող ծրագրերի ընտրությունը, բայց «պետք է հաշվի առնել նաեւ մի երեւույթ, որ, երբ 98 մլն դոլար մենք արտաքին ֆինանսական կազմակերպություններից վերցնում եւ ծախս ենք կատարում, դա որոշակիորեն ազդում է նաեւ պարտքի եւ դեֆիցիտի ցուցանիշի վրա»: Քանի որ պարտքի ցուցանիշը միջնաժամկետում կայունացնելը առաջնահերթություն է, Վարդան Արամյանը ուշադրություն հրավիրեց հարկահավաքման ցուցանիշի վրա եւ նշեց, որ եկամուտների ավելացման միջոցով հնարավարություն կառաջանա կատարել այդ ծախսերը:

«Մենք 1 տրիլիոն 135 միլիարդ դրամի ադեկվատ ծրագիրը գերակատարել ենք, որը դրված էր եռամսյակային կատարման համար, այսինքնՙ գերակատարել ենք ծրագիրը 11,5 մլրդ դրամով: Տարվա համար շուրջ 50 միլիարդով մենք կարող ենք բարձրացնել հարկային եկամուտները եւ միեւնույն ժամանակ այդքան էլ կատարենք կապիտալ ծախսեր, որպեսզի 2018 թվականին կարողանանք շատ ավելի բարձր թիրախավորել տնտեսական աճի ցուցանիշը», հավաստիացրեց ֆինանսների նախարարը, հավելելով, որ այստեղ պետք է հաշվի առնել որոշակի ռիսկեր, ինչպիսին էՙ նման բարձր ցուցանիշ սահմանելը ՊԵԿ-ի համար:

Հարցին անդրադարձավ նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը , նշելով հետեւյալը. «Նախՙ ՊԵԿ-ի աշխատանքի առաջին եռամսյակը լավ ենք գնահատում, ինչը մեզ իրավունք է տվել նման գործողությունների գնալ: Երկրորդՙ մենք այս քայլին գիտակցաբար գնում էինք եւ հատուկ ընտրություններին հաջորդող կառավարության նիստին ենք ասում, որպեսզի որեւիցե մեկը մեզ չմեղադրի, որ պոպուլիզմով ենք զբաղվում: Այս լուծումը մեզ մոտ նախապատրաստված էր մինչեւ ընտրություններ: Երրորդՙ մենք շատ լավ գիտակցում ենք, որ ՊԵԿ-ի առջեւ բավականին ծանր խնդիր ենք դնում: Սա ընդհանրապես աննախադեպ է: Պլանը գերակատարելու պարագայում մենք պլանը փոխում ենք: Չորրորդՙ մենք սպասում ենք ՊԵԿ-ից 2-րդ փուլի բարեփոխումների ծրագիրը եւ ամեն ինչով աջակցելու ենք: Հինգերորդՙ մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ խնդիր ենք դրել, եւ տարվա վերջին, գնահատական տալուց հաշվի ենք առնելու բոլոր այս փոփոխությունները»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ