RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017



Տեղադրվել է` 2017-04-06 23:20:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3964, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԸՆՏՐԱԿԱՇԱՌՎՈՂ» ԵՐԵԽԱՆ

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Խոստացիր, որ մամայիդ չես ասի, թե չէ նա շատ կջղայնանա,-ինքնաապահովագրվում էր «լցնովի» պաղպաղակը ձեռքինՙ Պարոնյան փողոցով քայլող ու գարնանային դեռ չջերմացնող արեւին անհամապատասխան թեթեւ հագնված 23-25 տարեկան աղջիկը:

Չեմ ասի, մորքուր, չեմ ասի,-վստահեցնում էր իր բաժին պաղպաղակն ինքնամոռաց վայելող, երանության ժպիտը հալված պաղպաղակի հետ դնչիկին խառնած ու աշխարհի մնացած բաների մասին մոռացած 4-5 տարեկան գանգրամազ տղան:

Ժպտացի ու անցա առջեւիցս քայլող աղջկա ու երեխայի մոտով, ու հանկարծ աչքերիս առաջ մի տեսարան պատկերվեց. Ազգային ժողովի ընտրություններ, 2032 թվական, ու պաղպաղակով ընտրակաշառք վերցնող այդ երեխան, ում բոլորս մեղադրում ու դատափետում ենքՙ մոռանալով, որ մենք ենք նրան ժամանակին սովորեցրել ճշմարտությունն ու ազնվությունը փոխանակել մի հատ լցնովի պաղպաղակի, մի ավելորդ անգամ կարուսել նստելու, մի հրապուրիչ խաղալիքի հետ: Համաձայն եմ, գուցե եւ ծայրահեղ ու ծիծաղելի է թվում, բայց եթե ժամանակ ու հավես ունենանք մանրամասն մտածելու, գուցե հասկանանք, գուցե եւ ընդունենք այն, որ ընտրող, ընտրվող, պաշտոնյա, հանցագործ, պատգամավոր, առեւտրական, բանվոր ու գործատու միանգամից չեն ծնվում, այլ դառնում ենՙ պարտադիր անցնելով մանկության փուլը: Մի ժամանակահատված, որի ընթացքում մեծահասակներիս մանկամտության պատճառով երեխայիՙ դեռ չձեւավորված գիտակցության մեջ կաթիլ առ կաթիլ ներարկում ենք երեսպաշտություն, այսրոպեական շահամոլություն, անսկզբունքայնությունՙ մեկ բաժակ պաղպաղակի դիմաց:

Ու տարիների մեր չարածի եւ անտարբերության պատճառով կոկորդ ենք պատռելու կամ տրտնջալու 9-րդ գումարման խորհրդարանի ընտրություններից առաջ ու այդ ժամանակՙ 2032-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ