RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-04-06 23:20:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 4323, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

Նախագահՙ Ա. Սիմոնյան

Քննության առնելով վերջին շրջանում հրապարակային բնույթ ստացած եւ հետագայում համացանցային տիրույթում ոչ մասնագիտական քննարկումների ու շահարկումների առիթ հանդիսացած պ.գ.դ. Հայկ Դեմոյանի ներկայացրած «Կոթողային խայտառակություն» անվամբ գրախոսությունը, ինչպես նաեւ դիտարկելով ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հրապարակած պատասխանը («Հայոց Պատմություն» ակադեմիական բազմահատորյակի երրորդ հատորի երկու գրքերի մասին Հ. Դեմոյանի խմբագրությամբ շրջանառված «Գրախոսությանը») «Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպության խորհուրդը դատապարտում եւ անընդունելի է համարում Հ. Դեմոյանիՙ «Գրախոսության» անձնավորված մեղադրանքներով ու վիրավորանքներով լեցուն ոճը, առաջարկում մասնագիտական հարցերը քննարկել հանդուրժողականության ու գիտական էթիկայի պահանջների ոգով: Մատնանշում ենք, որ Հայոց պատմության բազմահատորյակը հանրապետության պատմագետների ջանքերով հետխորհրդային տարիներից ի վեր ստեղծված արժեքավոր եւ կարեւոր ձեռքբերումներից է: Արձանագրում ենք, որ «Գրախոսության» մեջ տեղ գտած գիտատեսական կամ հայեցակարգային խնդիրների վերաբերյալ բնութագրումները չեն համապատասխանում իրականությանը եւ չեն հաստատվում հիմնավոր փաստերով:

ՀՊՄ խորհուրդՙ

Անդամներՙ

Պ. Ավետիսյան, Ռ. Սաֆրաստյան, Ա. Վիրաբյան, Է. Մինասյան, Կ. Խաչատրյան, Գ. Պետրոսյան, Ա. Շահնազարյան, Ար. Վարդանյան, Ֆ. Մովսիսյան, Էդ. Հովհաննիսյան, Ա. Փիլիպոսյան, Ե. Մարգարյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ