Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐՈՒՄ

21/04/2017
- 21 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ, ՀՊՄՀ ուսանող

Հայկական ռեզինե սերիալներից մինչեւ հնդկական խոցված ճակատագրերը

Հայկական հեռուստաեթերում սերիալները մուտք գործեցին այն ժամանակ, երբ ընդունվեց օրենք, ըստ որիՙ հեռուստաալիքները պետք է 35% սեփական արտադրանք տան: Նախապատվությունը տրվեց «բազմաբովանդակ» ռեզինե սիրավեպերին, որոնք լրացնում էին սեփական արտադրանքի պակասորդը, բացի այդՙ շատ ծախսատար չէին: Այսօր հեռուստաալիքների հիմնական արտադրանքը շարունակում է մնալ ցածրորակ, միագիծ սերիալը: Այսուհանդերձ, չնայած առկա մի շարք թերություններին, դրանք ավելի գերադասելի են, քան վերջին շրջանում արված «նորամուծությունը»:

2016 թվականի սեպտեմբերից սկսած մեկը մյուսի հետեւից հայկական եթերում հայտնվեցին հնդկական արտադրության մի շարք հեռուստասերիալներ: Այս պահին հնդկական հեռուստասերիալներն իրենց դիտողականության վարկանիշով առավել առաջ են, քան հայկական արտադրության որեւէ հեռուստասերիալ: Ըստ «Admosphere Armenia» ընկերության հեռուստաեթերի մոնիտորինգի տվյալներիՙ ամենավարկանիշայինը հնդկական «Մերժվածը» հեռուստասերիալն է, որին հաջորդում են «Թռիչք»ն ու «Ի՞նչ կոչել այս սերը»: Ինչպես շատ սերիալներ, սրանք նույնպես հավանաբար կրում են որոշակի սոցիալական ուղերձ, օրինակՙ սելեկտիվ աբորտի խնդիր, բարձր եւ ցածր դասի ներկայացուցիչների շփում ու բախում, անհավասարության դրսեւորումներ, անչափահասների եւ երեխաների ամուսնության խնդիր եւ այլն. սակայն թեմաներն այնքան խճճված են, որ այդ ուղերձը կորչում է եւ մնում աննկատ:

Իսկ ինչո՞ւ են հայկական հեռուստաալիքները, կրկնօրինակելով մեկը մյուսին, սեփական արտադրանքի փոխարեն նախընտրում ցուցադրել հնդկական արտադրության սերիալներ: Ճշմարտությունը մի քանի կողմ է ունենում, բայց դրանցից համոզիչը կարող է լինել դրանց շահավետությունը: Լինելով քիչ ծախսատար եւ հետեւաբար նաեւ մատչելի արտադրանք, ինչպես նաեւ կրելով մարդկային հարաբերությունների (կին-տղամարդ, կին-ամուսին, կին-սկեսուր, կին-հասարակություն), սպասումների եւ ապրումների տարրերՙ հնդկական սերիալները գրավում են տարբեր երկրների սպառողական շուկան, այդ թվումՙ հայկականը: Բացի այդ, հնդկական սերիալները հայկական սերիալներից մի փոքր առավելություն ունեն, այն առումով, որ եթե հայկական սերիալների ձգվում են 1-ից 1,5 տարի, ապա հնդկականները գերազանցելով հայկականին, ավելի երկար ենՙ 2 տարի կամ նույնիսկ ավելին: Օրինակ, վարկանշային ցանկում առաջատար «Մերժվածը» ունի 1549 սերիա: Մարդիկ, ովքեր սովորել են կյանքի արագ տեմպին, քայլում են ժամանակին համընթաց, կյանքը կանգ է առնում մերժված Իչայի կյանքի 1549 սերիաների սրտաճմլիկ տեսարաններում:

Իսկ ինչպիսի՞ն են այս սերիալների որակական հատկանիշները: Դե իհարկե «գերազանց»: Փոխանակ առաջ գնալուն, հեռուստաալիքները հետ են նայումՙ դեպի հեռավոր Հնդկաստան, որտեղ հետամնացության ընդհանուր, կրկնում եմՙ ընդհանուր մակարդակը ավելի բարձր է, քան Հայաստանում: Ավանդական բարքեր, կրկնվող կադրեր, առաջ չգնացող եւ ծամված պատմություններ, ստրկություն, դասակարգային բաժանումների սուր դրսեւորումներ, անարդարություն. ահա սա է հնդկական սերիալների հիմնական իմաստըՙ համեմված չարի եւ բարու մշտարթուն պայքարով: Հայկական սերիալային պատմությունը շատ նման է հնդկականինՙ նույն դեմքերը, կրիմինալ սյուժետային գծերը, գողությունը, սպանությունը, դավաճանությունը, խավերի կռիվը եւ այլն: Երեւի դա է պատճառը, որ հնդկական սերիալները վարկանշային շարքում բարձր հորիզոնականներ են գրավում:

Իսկ ինչպե՞ս է ընդունում հասարակությունը: Ինչպես միշտ, հեռուստադիտողը «ձայնազուրկ» է եւ բավարարվում է նրանով, ինչ առաջարկում է հեռուստատեսությունը: Նրանց, ում դուր չի գալիս հնդկական սերիալների նորամուծությունը հայկական հեռուստաեթերՙ չի դիտում, անտարբեր է, քանի որ չկա ստիպողականություն: Բայց «Admosphere Armenia» ընկերության մոնիտորինգի արդյունքը ցույց է տալիս, որ հասարակության մեծ մասը սիրով եւ մեծ բավականությամբ է դիտում այդ սերիալները: Թե ի՞նչն է այդպես գրավում մարդկանց, պրոֆեսոր Շոմա Մունշին («Հեռակառավարման վահանակ. հնդկական հեռուստատեսությունը նոր հազարամյակում եւ փրայմ-թայմ հեռուստասերիալները հնդկական հեռուստատեսությամբ» գրքի հեղինակ) ասում է, որ հնդկական սերիալներն ունեն մեկ գլխավոր սյուժե եւ բազում ենթասյուժեներ, վերելքներ եւ վայրէջքներ, ապօրինի կապեր եւ հարաբերություններ, որոնք էլ դիտողին պահում են հեռուստացույցին գամված: Դրանց մեծ երկրպագուները հիմնականում տնային տնտեսուհիներն են եւ տարեց մարդիկ:

Ի՞նչ են տալիս հնդկական սերիալները հայ հեռուստադիտողին: Հավանաբար գրեթե նույնը, ինչ հայկական սերիալները: Մի՛ քիչ ավել, մի՛ քիչ պակաս, այդքան էլ շատ չէ տարբերությունը: Նմանատիպ թե՛ հայկական, թե՛ հնդկական սերիալները մարդկանց վրա բացասական ազդեցություն են ունենում, եւ հեռուստատեսությունը, որ պետք է կրթի հասարակությանը, հակառակ ազդեցությունն է ունենում: Մտահոգիչ է հատկապես այն փաստը, որ հնդկական սերիալները այդքան մեծ թվով են ցուցադրվում, այն էլ երեկոյան ժամերին: Փրայմ թայմը «գրաված» հնդկական, ներառյալ ոչ պակաս առատությամբ հայկական սերիալները, հեռուստադիտողին հեռացնում են մի շարք կարեւոր սոցիալական խնդիրներից եւ իրադարձություններից: Եվ այն կարեւոր «թեժ» ժամերին, երբ պետք է ցուցադրվի ամենաէականն, ինչպիսիք ենՙ լրատվական, հասարակության հուզող հարցերին վերաբերող հաղորդումները, ցուցադրվում է սերիալՙ կտոր մը Հնդկաստան հայկական հեռուստաեթերում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕՐԻՍՏԱՆՈՅԻ «ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

Հաջորդ գրառումը

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՙ ԵՐԱԽՏԻՔԻ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՙ ԵՐԱԽՏԻՔԻ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը. հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը: «1. Զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ախալքալակ-Կարս երկաթուղի. ընդամենը հնարավորություն է Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ. Հակոբ Բադալյան

24/05/2026

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական