RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017



Տեղադրվել է` 2017-04-28 01:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3382, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐԵԿԱՐԳ ԲՆԱԿԱՐԱՆՙ 15 ՏԱՐՎԱ ՍՊԱՍՈՒՄԻՑ ՀԵՏՈ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Հասրաթյանների ընտանիքին հաջողվել է 15 տարի գոյություն ունեցող խնդիրը լուծել 8 ամսվա ընթացքում: Ընտանիքի հորՙ զինվորական Վարդանի համար, զգալիորեն կրճատվել է ուսերին եղած տարիների բեռը: Ավելին, նա հաճելի անակնկալ է մատուցել բանակից տուն զորացրված որդուն:

Աշխատանք ու նաեւ տուն չունենալու պատճառով, Հասրաթյանները տարիներ շարունակ ստիպված են եղել մի բնակավայրից մյուսը տեղափոխվել եւ վարձակալությամբ ապրել Իջեւանում, Կապանում ու Վայքում: Ի վերջո, 15 տարի առաջ նրանց հաջողվել էր ռմբակոծությունից վնասված մի տուն գնել Գորիսի թաղամասերից մեկում, սակայն շինարարությունն ավարտին հասցնել եւ սեփական տանիք ունենալ չեն կարողացել: Այս ու նաեւ հանրապետության տարբեր մարզերում բնակվող 135 ընտանիքի բաղձալի երազանքն իրականություն է դարձել աջակցող կողմերիՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հաջողված համագործակցության շնորհիվ:

«Ընտանիք կազմելու օրից ի վեր ես ու կինս, հետո նաեւ երեխաներս, երբեք չենք կարողացել զգալ սեփական անկյուն ունենալու բերկրանքը. ճակատագրի թելադրանքով միշտ տեղից տեղ ենք տեղափոխվել, տնիցՙ տուն: Վարձակալված բնակարանը երբեք քո սեփականի նման չի կարող ջերմացնել: Փառք Աստծո, հիմա հարմարավետ տուն ունենք, ընտանիքս միասնական է. էլ ի՞նչ է պետք մարդունՙ երջանիկ լինելու համար: Շնորհակալ ենք»,- ասել է ընտանիքի հայրըՙ Վարդանը :

«Օգնելով այս ընտանիքներինՙ մենք մերժում ենք անտարբերությունը եւ կարեւոր ուղերձ ենք հղում հասարակությանը. ժամանակը հարկավոր է ծախսել օգտակար գործերի վրա: Այդպես է ստեղծվում արժեքը: Այդպես են կայանում անհատը, ընտանիքն ու ազգը: Հարկավոր է սահմանել լավ նպատակ եւ ձգտել դրա իրականացմանը: Ժամանակը չի սպասում: Խնդիրների բեռի տակ կծկվելով եւ ինքնավստահությունը կորցնելով ոչնչի չենք հասնի: Մինչդեռ լավ նպատակների շուրջ միավորվելով, կարող ենք լուծել ցանկացած խնդիր: Այս ծրագրի հիմքում այդ մոտեցումն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Ամեն օր, գործ ունենալով Հայաստանի տարբեր ծայրերում բնակվող մարդկանց հետ, լինելով մեր գյուղերում ու շփվելով հատկապես տան կարիք ունեցող ընտանիքների հետ, համոզվում եմ, որ բնակարանային պայմանների բարելավման հետ բացահայտվում է նաեւ ընտանիքի թաքնված ներուժը, նոր կենսակերպը դառնում է խթանՙ ավելիին հասնելու համար: Այս ծրագիրը օգնում է հաղթահարել ոչ միայն սոցիալական, կենցաղային աղքատությունը, այլեւ մտքի եւ ոգու»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

2016թ.-ին բնակարանաշինության ծրագրով Սյունիքի մարզում աջակցություն է ստացել 3 ընտանիք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ