     
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017
| | Տեղադրվել է` 2017-05-05 00:11:58 (GMT +04:00) | Ընթերցված է` 4348, Տպվել է` 477, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ՀԲԸՄ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԵՐԳԸ ՄԻՔԱՅԵԼ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՏ Հ. Ծ. Համագործակցելով «D՛LAYL պրոդաքշնզի» եւ Կոլումբիա համալսարանի «Հայ ուսանողների միության» հետ, ՀԲԸՄ-ի կատարողական արվեստի բաժինը ապրիլի 5-ին Նյու Յորքի DROM դահլիճում կազմակերպել է աննախադեպ մի համերգ, որին մասնակցել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» հայկական ջազային խումբը: Թառիստ եւ երգիչ Ոսկանյանին ընկերակցել են Արման Փեշտիմալճյանը (ստեղնաշարեր), Գուրգեն Ղազարյանը (թավջութակ), Մովսես Ղազարյանը (հարվածային գործիքներ) եւ Փարիզի «Collectif Medz Bazar» խմբիցՙ Սեւանա Չաքերյանը (ակորդեոն): Լեփ-լեցուն դահլիճի հայ եւ օտարազգի հանդիսատեսը ծափողջույններով է ողջունել համերգը: «New York Music Daily» առցանց պարբերականը դրական գնահատականով է արձագանքել համերգին: | | | |
|
 | |