RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017



Տեղադրվել է` 2017-05-05 00:11:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 3740, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱՅՑԻ ԷՐ ԵԿԵԼ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆ

ՍԻՐԱՆՈՒՇ ՄՈՍՈՅԱՆ

Մայիսի 1-ին Երեւանի «Արաբկիր» շրջանի «Արշավիր եւ Պայծառ Աբրահամյաններ հիմնադրամ» բարեգործական ճաշարանի անդամները եւ աշխատակազմը տոնական տրամադրության մեջ էին: Նրանք անհամբերությամբ սպասում էին ճաշարանի բարեգործինՙ ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ դարձած Արա Աբրահամյանին, որ եկավ նրանց այցի: Հնչում էր հայկական հուզիչ, ոգեւորող երաժշտությունը: Արա Աբրահամյանը պատառ կտրեց ավանդական աղուհացից եւ հյուրերի հետ միասին նստեց հացի: Տոնական առատ ու գեղեցիկ զարդարված սեղանները եւ պատերին փակցված լուսանկարները հիշեցնում էին, երբ 2002 թ.ին Արա Աբրահամյանը կտրեց կարմիր ժապավենը եւ բարի գալուստ մաղթեց ճաշարանի այցելուներին: Ճաշարանն այսօր 15 տարեկան է, եւ բարեգործը կրկին շարունակում է հովանավորել այն: Ջերմ, իմաստալից խոսքեր ասացին նրա հասցեին: Արաբկիր շրջանի ղեկավարՙ Հ. Վարդանյանի կողմից պատվոգիր հանձնվեց նրան: Ջերմ խոսք ասաց նաեւ Արկադի Ղուկասյանը: Այնուհետեւ ելույթ ունեցավ Արա Աբրահամյանը: Նա իր գոհունակությունը հայտնեց ճաշարանի տնօրեն Բագրատ Ասատրյանին եւ բոլոր ներկաներին: Բարեմաղթանքի խոսքեր ասացին նաեւ մյուս հյուրերը:

Շարունակվում էր երգն ու երաժշտությունը, մարդիկ պարում էին, խանդավառությամբ սրտի խոսքեր ասում, ասմունքում իրենց գրած ստեղծագործությունները նվիրված բարեգործին: Անչափ հաճելի էր մթնոլորտը: Արա Աբրահամյանը լսում էր բոլորի հուզող հարցերը եւ խոստանում օգնել նրանց: Բարձր տրամադրությունը գնալով բարձրանում էր: Մարդիկ չէին ուզում հրաժեշտ տալ:

Գույնզգույն ծաղկեփնջերի եւ ծափողջույնների ու երաժշտության ուղեկցությամբ Արա Աբրահամյանը եւ նրա հետ եկած հյուրերը դուրս եկան սրահից: Օրվա խնդությունը շարունակվում էր եւ սրահը թվում էր Աբրահամյանների հայրենի օջախ, որն իր գիրկն էր բոլորել սոցիալապես անապահով մարդկանց եւ դարձել մի հուսալի հենարան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ