Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՐՈՎԱԾԸ ՇԱՏ ԼԱՎ ԲԱՆ Է

26/05/2017
- 26 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Առանց գինի անհամ բան է

Երբ հասարակությունը պահանջում է պատժել, ուրեմն պետք է պատժել: Ճիշտ է հասարակությունը հաճախ պահանջում է բաներ, որոնք չպետք է անել, կամ անհնարին է, օրինակ աշխատավարձերի բարձրացում, կամ առհասարակ աշխատավարձ, հողեր չհանձնել, կամ առհասարակ հողեր, բայց դա այլ պատմություն է: Կոնկրետ դեպքում հասարակությունը, գոնե դրա մեծամասնությունը պահանջում է պատժել Նարեկ եւ Մարինա Ավայաններ ամուսիններին: Ի դեպ, Մարինան ազգությամբ ղազախ է, զույգն արդեն մեկ տարի է ապրում է Երեւանում եւ ունի 8 ամսական որդիՙ Արամը:

Բանն այն է, որ 2015-ի հոկտեմբերի 10-ին Նարեկն ու Մարինան աններելի հանցագործություն են կատարել: Ճիշտ է, այդ օրը նրանք ամուսնացել են, բայց հանցագործությունն ամենեւին էլ ամուսնանալը չէ: Հարսանիքի օրը լուսա եւ տեսանկարահանող ընկերությունը, որի անունը չեմ տալիս, նախ գովազդից, հետո էլ նրա համար եւս պատիժ սահմանելուց խուսափելու համար, փեսա Նարեկի հետ որոշում են մի խենթություն ավել անել: Հարսանիքի խորովածը պատրաստել հենց Հանրապետության հրապարակումՙ հայտնի գորգի վրա, առավոտյան ժամը 5-ին, որպեսզի, ուշադրություն, ոչ մեկին չխանգարեն: Ու որ ամեն ինչ լուրջ լինիՙ տղաները հրապարակ են բերում մանղալ, կրակ են վառում, միսն են շարում, մի խոսքովՙ իսկականի պես: Պես, քանի որ հասկանալի է, հարսանիքի խորովածը հրապարակում չի պատրաստվել, այլ պարզապես նման խորոված նախաձեռողները ցանկացել են առանձնահատուկ բան մտցնել ավանդական ու հետեւաբար ձանձրալի հարսանեկան խորովածի պատրաստության մեջ, իրենց հիշողություններում:

Այս պատմության մասին տեսանյութը օրերս միայն հայտնվեց համացանցում, եւ հասարակությունը ոտքի ելավ: Շատ արագ Հանրապետության հրապարակը, այն նույնը, որտեղ թքում են, ծխում-քցում են, օգտագործած անձեռոցիկների եւ ոչ միայն անձեռոցիկների կույտեր են ձեւավորում, դարձավ երկրի, պետության, ազգի խորհրդանիշ, գլխավորըՙ խորհրդանիշերից, ու հետեւաբար այնտեղ խորոված անելը դարձավ ազգային պարսավանքի թիրախ: Շատ զայրացած մարդիկ թեմայի շուրջը հրավիրեցին պատկան մարմինների ուշադրությունը, որ գտնեն ու անմիջապես ու անվերապահ պատժեն խորոված անողներին, այդ որոշումը կայացրածներին, մի խոսքովՙ բոլորին, բացի խորոված ուտողներից, քանի որ խորոված ուտելը մեզանում, ինչպես գիտենք, սրբություն է, գրեթե Հանրապետության հրապարակի պես: Ինքըՙ Նարեկը, դեպքի առնչությամբ հայտնել է, որ պատկան մարմինները, կոնկրետՙ ոստիկանությունը իրենց տեսել ու մոտեցել են դեռեւս 2015-ի հոկտեմբերին, այսինքն հենց նույն օրը: Նարեկն ասել է, որ ոստիկանները մոտեցան, մեզ ասացին, որ այստեղ խորոված անել չի կարելի, մենք էլ շատ արագ հեռացանք, ու որեւէ խնդիր չի առաջացել ու հիմա էլ չկա: «Մենք պարզապես որոշել էինք խենթություն անել», խոստովանել, կամ ճշգրտել է Նարեկը: Բայց սա, հասկանալի է, հերիք չէ, քանի որ հասարակությունը պահանջում է պատիժ:

Ու մինչ զայրացածները, հանգիստ ոստիկանությունը եւ երջանիկ Ավայանները ընդհանուր հայտարարի կգան, գուցե անգամ խորովածի սեղանի շուրջ, որտեղ բոլոր հասարակ հայտարարները շատ արագ են գտնվում, ասեմ, որ Իսպանիայի, ներողություն, Կատալոնիայի Բարսելոնա քաղաքի բնակիչ սենյոր Անտոնիո Գարսիան պատժվել է: Ճիշտ է, նրան չեն պատժել պատկան մարմինները, այլ Աստված, բայց Աստծու պատիժը համարվում է ավելի դաժան, անգամ նույնՙ պատկան մարմինների համար: Սենյոր Գարսիան դեռեւս երիտասարդության տարիներից զբաղվում էր գինեգործությամբ, հիմնել էր սպիտակ եւ կարմիր ընտիր գինու սեփական արտադրությունը: Բայց նրա հարազատները, ընկերները, բարեկամները տանել չէին կարողանում սենյոր Գարսիային, ոչ թե որովհետեւ նա իր բարեկամներին ֆինանսապես չէր օգնում, այլ քանի որ Անտոնիոն ահավոր հարբեցող էր: Օրական խմում էր 1,5 լիտր գինի, իհարկե սեփական արտադրության: Դե քանի որ հարբեցողությունը Իսպանիայում, ներողություն, Կատալոնիայում չի համարվում հանցագործություն, գրեթե այնպես, ինչպես մեզանում խորոված անելն ու կրակի մոտ մի-մի բաժակ խմելը, Գարսիայի ոչ ընկերները, ոչ բարեկամները, ոչ էլ պատկան մարմինները չեն կարողացել պատժել սենյորին: Ստիպված գործին միջամտել է Աստված: Սենյոր Գարսիան օրերս մահացել է, բայց ամենակարեւորըՙ հանգուցյալը 107 տարեկան էր:

107 տարվա խենթություններով լի կյանք եմ մաղթում Նարեկին, Մարինային եւ նրանց որդի Արամին: Նվազագույնը 107 տարվա:

Իսկ գիտե՞նք, որ Հանրապետության հրապարակում ռաբիս համերգներ չի կարելի:

Նախորդ գրառումը

ԱՌՆԵՏԱՆՈՑՈՒՄ ԱՃՈՂ ՄՈՒԳ-ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԸ

Հաջորդ գրառումը

ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԱԼԱՆՈՒՄ ՆՄԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԱԼԱՆՈՒՄ ՆՄԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Լրահոս

Ռուս դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտ

22/06/2026

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ռուսական դեսպանության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ՝ ի հիշատակ...

Ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 կուսակցությունների դիմումները ՍԴ-ը կքննի հունիսի 26-ին

22/06/2026

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք...

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026

21 հունիս 2026թ. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է...

Իրանական պատվիրակությունը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, լքել է հանդիպման վայրը

21/06/2026

Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը լքել է հանդիպման վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական...

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական