RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-06-15 22:16:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 8500, Տպվել է` 272, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎԱՆԴՈՒՅԹ ԴԱՐՁԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՙ ՆՈՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծագործական խմբի հետՙ ամփոփելու 2016-2017թթ. համերգաշրջանի գործունեությունը ե՛ւ միջազգային բեմում, ե՛ւ տարբեր փառատոների շրջանակում արձանագրած նվաճումները: Նվագախբի եւ գլխավոր գործընկերոջ միջեւ ավանդույթ դարձած հանդիպումն իր ձեւաչափով դարձյալ եղել է անմիջական: Քննարկվել են ե՛ւ աշխատանքային ընթացիկ, ե՛ւ մասնագիտական թեմաներից մինչեւ առօրյա հարցերՙ նոր ակնկալիքների եւ ձեռքբերումների սպասումով:

Վերջին տարիներին ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, հանդես է եկել Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Լեհաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Լիբանանի, Ռուսաստանի եւ այլ երկրների մեծ բեմերում ու հեղինակավոր փառատոների շրջանակներում: 2016-2017թթ. համերգաշրջանում նվագախմբի համերգաշարը եղել է խիտՙ լի հիշարժան իրադարձություններով. նվագախումբը հանդես է եկել սիմֆոնիկ, կամերային համերգներով եւ մասնակցել է միջազգային փառատոների: Առավել առանձնահատուկ է եղել սեպտեմբերին կազմակերպվածՙ Արցախի ակախության 25-ամյակին նվիրված համերգը: Համերգաշրջանը հետաքրքիր է եղել նաեւ յուրահատուկ նորարարությամբ. «Շելկունչիկ»-ի բոլորովին նորՙ 3D ձեւաչափի ներկայացմամբ, որը թերեւս առաջինն էր ոչ միայն մեր երկրում, այլեւ ամբողջ աշխարհում:

«Ձեր քրտնաջան աշխատանքի արդյունքն ակնհայտ է. ունեք կատարողական բարձր արվեստ եւ ոչ թե պարզապես ստեղծագործում եք, այլ ձեւավորում եք ճաշակ եւ կրթում սերունդներ: Ուրախ եմ տարիների մեր համագործակցության եւ այդ գործընթացին որոշակիորեն մասնակցություն ունենալու համար: Շարունակեք նույն ոգով ու եռանդով«,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նվագախմբի անդամների հետ զրույցի ընթացքում:

Արդեն շուրջ ութ տարի է, ինչ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ամուր կանգնած է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողքինՙ որպես գլխավոր գործընկեր: Այս համագործակցության շնորհիվ նվագախումբն այսօր, հասնելով կատարողական բարձր մակարդակի, հնարավորություն ունի բուռն գործունեություն ծավալելու ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ