RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017



Տեղադրվել է` 2017-07-13 20:16:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 17769, Տպվել է` 2552, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՏԵՂԵԿԱԳԻՐՔՙ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐ»

Հ. Ծ.

Ընդհանրապես մարդկությանը եւ մասնավորապես ամերիկյան քաղաքակրթությանը ամերիկահայերի ներդրած լուման գովաբանող «Knowledge Truck» (Գիտելիքների վագոն) կալիֆոռնիական շահույթ չհետապնդող կազմակերպության «Հայկական արվեստներ» բաժանմունքը հայտարարել է, որ այս տարվա հոկտեմբերին պատրաստվում է հրատարակել իր տեսակի մեջ առաջին հանրագիտարանատիպ տեղեկագիրքըՙ անգլերեն լեզվով եւ միեւնույն «Հայկական արվեստներ» (Armenian Arts) վերնագրով:

Տեղեկագիրքը, որն ընդգրկելու է մշակութային եւ ժամանցային ամենատարբեր բնագավառների ներկայացուցիչների մասին տեղեկություններ, հրատարակվելու է տարեկան մեկ անգամ լրացված տարբերակով:

Ներկայիս նախաձեռնողները կոչ են անում հայազգի արվեստագետներին, նկարիչներին, գրողներին, խմբագիրներին, երաժիշտներին, դերասաններին, հաղորդավարներին, որպեսզի իրենց մասին համառոտ նյութեր ներկայացնեն հետեւյալ հասցեին «info@armenianarts.com»: Ընդունվելու են նաեւ գովազդային հայտարարություններ, որոնց չափսերի եւ գների մասին տեղեկություններ կարելի է ստանալ վերոնշյալ կայքին դիմելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ