RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 21:43:04Հայաստանի ժուռնալիստների միության կոչը
2020-10-01 17:56:52Ռուսաստանն իր միջնորդություն է առաջարկել Բաքվի ու Երևանի միջև․ Ադրբեջանի ԱԳՆ
2020-10-01 17:39:29Մակրոն. Կան ապացույցներ Արցախում ռազմական գործողություններին սիրիացի գրոհայինների մասնակցության մասին
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017



Տեղադրվել է` 2017-07-27 21:53:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 8550, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼ SMS ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հաշվի առնելով SMS հաղորդագրությամբ ավտոկայանատեղի համար իրականացվող` վճարման ծառայության հանրային կարեւորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակելու է տեխնիկական աջակցության ծառայություն մատուցել` վերանայված ձեւաչափով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ իրավասու մարմինների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսուհետ SMS ծառայության համար կգանձի 2 (երկու) ՀՀ դրամ: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ծառայության դիմաց սահմանված խորհրդանշական այդ գումարն ընկերության համար չի կարող դիտարկվել որպես հավելյալ եկամտի աղբյուր. դա գործառնական անհրաժեշտություն է:

Նշված խնդրիՙ հանրության շահերից բխող հանգուցալուծումն ընտրվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Երեւանի քաղաքապետարանի եւ գործընթացին մասնակցող բոլոր կողմերի միջեւ կառուցողական քննարկումների արդյունքում:

Կրկին հարկ ենք համարում հիշեցնել, որ SMS հաղորդագրությունների միջոցով ավտոկայանատեղի համար վճարելու մեխանիզմն ի սկզբանե նախատեսված էր որպես ժամանակավոր լուծում, սակայն, ընդառաջելով հարմարավետ ծառայություն մատուցելու հասարակության պահանջին` ՎիվաՍել-ՄՏՍ-ը համաձայնել է պահպանել վճարման այդ ձեւաչափը եւ մատուցել ծառայությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ