Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

01/09/2017
- 01 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Պարզվեց, որ ամեն մեկի հայրենիք գալով պետք չէ ուրախանալ: Օրինակ այն տղան, որը անցած օրերին Էրեբունի շրջանում գործող բիլիարդանոցներից մեկում պատանդ էր վերցրել մի աղջկա, նրա պարանոցին դանակ դեմ տվել ու պահանջում էր, որպեսզի ոստիկանները բիլիարդանոց ներս թողնեն մի փաստաբանի եւ 5 քաղաքացու, հայրենիք վերադարձածներից էր: Ըստ տեղեկությունների, տղան երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, հենց այնտեղ էլ գրեթե ամբողջ մարմինը պատել է դաջվածքներով, հավանաբար փորձել է նաեւ թմրամիջոցներ, մի խոսքով… Կա վարկած, որ աղջիկը, որին տղան պատանդ էր վերցրել, պատահական մեկը չէր, այլ տղայի ծանոթը, բայց սա այս պատմության ամենաանհետաքրքրական հատվածն է, ինչպես եւ այն, որ տղան ԱՄՆ-ում արդեն իսկ դատապարտված է եղել: Շրջանցենք: Փաստաբան եւ 5 քաղաքացի ոստիկանների ուղեկցությամբ բիլիարդանոց իհարկե չմտան, ամեն դեպքում ոչ մի փաստաբան եւ որեւէ քաղաքացի նման ցանկությամբ բիլիարդանոցը շրջափակած ոստիկաններին չի մոտեցել: Փոխարենը ոստիկանները երկար բանակցել են տղայի հետ: Սկզբում հոգեբանի օգնությամբ: Իմիջիայլոց, հոգեբանն ու ոստիկաննները տղայի հետ բանակցել են ի՞նչ եղանակով եւ որտե՞ղ: Նրանք մտե՞լ են բիլիարդանո՞ց, սա շատ կարեւոր է, որովհետեւ, եթե ոստիկանները մտել են բիլիարդանոց, որտեղ միայն դանակով, շեշտում եմՙ միայն դանակով զինված տղան պատանդ էր պահում աղջկան, ապա ինչո՞ւ եւ ինչպե՞ս չեն կարողացել անարյուն վնասազերծել տղային: Ի՞նչ է, տղան ամերիկյան կինոներ է նայել, մեր ոստիկաններըՙ ո՞չ: Մի խոսքով, անարյուն վնասազերծել չի ստացվում. դե տղան չի համաձայնում ոստիկանանների պահանջին, պնդելով իրենը, իսկ ոստիկաննները չեն «ֆայմում», որ կարելի է տարբեր կողմերից մոտենալ, այդ թվումՙ առաստաղից, ու ոլորելով դանակով տղայի ձեռքերըՙ ազատել պատանդ աղջկան, այլ դիմում են ծայրահեղ միջոցի: Արագ դեպքի վայր է հրավիրվում մի հմուտ դիպուկահար, նա էլ բիլիարդանոցի շուրջ բոլորը պտտվելուց հետոՙ դիրքավորովում է մարդկանց մեջ, հենց գետնի վրա, եւ այդպես մարդիկ տեսնում են, թե ինչպե՞ս է պատրաստվում դիպուկահարը խոցել դանակով տղային, բայց այնպես, որ մինչեւ խոցվելը տղան չհասցնի դանակով ծակել աղջկա պարանոցը: Կինո՞, կինո… Հետո դիպուկահարը կրակում է, դիպուկ, համենայնդեպս տղան ընկնում է, դանակը նրա ձեռքիցՙ եւս, աղջիկն ազատվում է, ոստիկանները վազելով մտնում են բիլիարդանոց, ոլորում արդեն տապալված տղայի ձեռքերը, նրան տանում շտապօգնության մեքենա, որտեղ էլ, հիվանդանոցի ճանապարհին, տղան մահանում է:

Եվ ինչպես յուրաքանչյուր նման կինո, այս մեկը եւս ավելի հետաքրքրական է ոչ այնքան ընթացքի, որքան հետեւանքների առումով: Օրինակ ՆԳ նախկին նախարար Կարլոս Ղազարյանը tert.am-ին տված հարցազրույցում մի ուշագրավ միտք է հայտնելՙ դեպքի առնչությամբ: Նախ, պարոն Ղազարյանը ոստիկանության գործողությունները որակել է որպես օրենքի պահանջ եւ օրենքի սահմաններում գործված, ապա եւ ասել իր, թերեւս, հիմնական միտքը. «Պատանդ վերցրած մարդուն այդկերպ վնասազերծելը ճիշտ միտք էր, այն որոշ մարդկանց համար դաս կլինի»: Ահա՛ թե ինչ: Իրոք որ, եթե ոստիկանական համակարգում աշխատող հոգեբանը, կամ էլ թեկուզ ոստիկանները կարողանային միայն դանակով զինված տղային վնասազերծելՙ ազատելով պատանդ աղջկան, հո սա որոշ մարդկանց համար դաս չէ՞ր լինելու, դրա համար էլ, ոստիկանությունը, քանի որ այրվում է որոշ մարդկանց դաս տալու անհագուրդ ցանկությամբ, որոշել է այսկերպ վնասազերծել տղային, ընդ որումՙ դիպուկահարն էլ հենց ա՛յդ նպատակով է երեւի տղայի վրա կրակելու ամենամարդաշատ տեղերից մեկն ընտրել, որ շատ մարդ տեսնի, որ շատ մարդկանց համար դաս լինի, որ շատ մարդիկ վախենան: Ինչպես թեմատիկ կինոյում. համ շատ մարդիկ են տեսնում, համ շատերի համար է դաս լինում, համ էլ շատերն են վախենում: Ստացվում էՙ յուրօրինակ սելֆի եւ կամ գուցե կինո՞ են նկարել, ու որպեսզի ամեն ինչ բնական լինիՙ քաղաքացիներին ոչինչ չե՞ն ասել…

Մյուս կողմից, սակայն, ես անձամբ հանցագործին, որին ի դեպ կարելի է այդպես անվանել միայն դատարանի կողմից արձակված դատավճռից հետո չեմ տեսել, հետեւաբար չեմ կարող գնահատել նրա կողմից հնարավոր վնասի ռիսկայնության չափը: Շատ հնարավոր է, որ դիպուկահարի օգնությունը նրան վնասազերծելու միակ միջո՞ցն է եղել, բայց անգամ այդ պարագայում, կարող էր, չէ՞, դիպուկահարը մարդկանցից հեռու վայրում պառկել ու կրակել: Լավ, եթե դա էլ հնարավոր չի եղել, կարող էր, չէ՞, մեր ոստիկանությունը մարդկանց հեռու տանել դիպուկահարի «աշխատանքի» վայրից…

Ամեն դեպքում այս պատմությունը ոչ թե բիլիարդանոցում երիտասարդ կնոջը պատանդ վերցրած դաջվածքներով ու դանակով զինված տղայի մասին էր, այլ մեր ոստիկանության:

Ի դեպ, վերջինս այդպես էլ դեռեւս չի պարզաբանել, թե ի վերջո ի՞նչ է եղել դանակով զինված տղայի ցանկությունը, ավելի ստույգՙ մոտիվացիան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԻՆՎՈՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՏԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԹՇՆԱՄՈՒ ԵՎ ԲԱՐԵԿԱՄԻ ԶԵՆՔԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՇՆԱՄՈՒ ԵՎ ԲԱՐԵԿԱՄԻ ԶԵՆՔԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական