RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017



Տեղադրվել է` 2017-09-01 14:20:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 7122, Տպվել է` 349, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍՐԱՅԵԼՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսրայելական Aeronautics ընկերությունը հրապարակել է բորսային կոմյունիկե, որի համաձայնՙ երկրի պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողությամբ զբաղվող բաժինը ժամանակավորապես արգելափակել է 20 մլն դոլար արժողությամբ Orbitier K1 անօդաչու սարքերի մատակարարումը կարեւոր հաճախորդի, գրում է newsru.co.il կայքը: Կոմյունիկեում նշվում է, որ մատակարարումները պետք է իրականացվեին 2017-2018թթ ընթացքում: Այդ հաճախորդի գնումները 2016թ. կազմել է ընկերության ամբողջ եկամուտի 20 տոկոսը, իսկ 2015թ.ՙ 18 տոկոսը:

Կոմյունիկեում հաճախորդի անունը չի հաղորդվում, միայն նշվում է, որ խոսքը ըստ Moody s-ի Ba վարկանիշ ունեցող երկիր է, որի հետ Իսրայելն ունի ամուր տնտեսական կապեր: Բացի այդ, այդ երկրում կա գործարան, որը անօդաչուների պահեստամասեր է արտադրում Aeronautics-ի արտոնագրով: Կայքը նշում է, որ Aeronautics-ի հաճախորդներից Ba վարկանիշ ունեն միայն երկու երկիրՙ Սերբիան եւ Ադրբեջանը, իսկ այս երկուսից միայն Ադրբեջանն է, որն իր տարածքում ունի Aeronautics-ի գործարան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ