Հիշո՞ւմ եք սովետահայկական անեկդոտը այն եզդու մասին, որն իր բոլոր ոչխարները ծախում եւ ամբողջ գումարով Սպորտլոտոյի տոմսեր է գնում: Խաղարկման օրը տեսնում էՙ տոմսերից ոչ մեկը չի շահել. բռունցքով խփում է գլխին եւ ասում. «Ախմա՛խ եզդի, Բրեժնեւի հետ ղումար ե՞ս խաղում»:
Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավոր Մարիա Ստրատոնը ընդառաջելով Քըրք Քըրքորյանի թողոնի գործադիր պատասխանատուների խնդրանքին, թույլատրել է նրա 1,6 միլիարդ դոլարի ընդհանուր ակտիվներից 500 միլիոն դոլար դուրս հանել բարեգործական նպատակներով օգտագործելու համար: Գումարը պետք է տնօրինի երեք հոգուց բաղկացած հանձնախումբը: Նույն դատավորը դրանից առաջ 200 միլիոն դոլարի թույլտվություն էր տվել Քըրքորյանի ...
Պետության ընթացքի մեջ լինում են պահեր, երբ տարբեր բարենպաստ հանգամանքներ զուգորդվում են` նույնիսկ անկախ նրա հասարակության կամ երկրի ղեկավարության ուզել-չուզելուց եւ տրամադրություններից: Դրանք հպանցիկ պահեր են, ու պետություններից նա կարող է հաջողել իր խնդիրների գոնե հանգրվանային լուծման մեջ, որը պատրաստ է հպանցիկ պահերն օգտագործել:
Օսմանյան կայսրության 34-րդ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի ժառանգները Թուրքիայից պահանջում են սուլթանին պատկանած 7.756 գույքը: Այժմ Ստամբուլի հանրապետական դատարանը ստիպված կլինի առանձին-առանձին ուսումնասիրել Աբդուլ Համիդի ունեցվածքի հանդեպ հավակնություններ հայտնած 100 հայցվորներիՙ սուլթանի հետ ունեցած արյունակցական կապն ու ըստ դրաՙ ունեցվածքի բաշխման ժամանակ նրանց ստանալիք տոկոսները:
Երեկ կառավարության նիստում էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրեց որոշում ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու վերաբերյալ: Խնդիրն այն է, որ 1989-ին կանգնեցվեցին հայկական ատոմակայանի երկու էներգաբլոկները, 1994-ին երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց եւ այժմ գործարկման մեջ է:
Առաջիկա նոյեմբերի 2-3-ին մեր գործընկեր, ՌԱԿ մամուլի ընտանիքի անդամ, Միացյալ Նահանգներում 1932-ին հիմնադրված անգլերեն լեզվով հայկական առաջինՙ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը, որից բազում լուրեր է հրատարակում «Ազգը» ամեն շաբաթ, նշելու է հիմնադրման 85-ամյակը: Այդ առթիվ միջազգային մամուլում հայկական հարցերի արծարծման վերաբերյալ սիմպոզիում է կազմակերպված, որին մասնակցելու են «Ինդիփենդենտ» թերթի Մերձավոր Արեւելքի ...
Շուրջ 10 տարի է, ինչ Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան Մշակութային Միությունը Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի Վահան Թեքեյանի անվան N-1 միջնակարգ դպրոցում իրականացնում է «Ուսուցիչ մը հովանավորէ» ծրագիրը, որի շարունակականությունը հնարավոր է դառնում սփյուռքի մեր հայրենակից թեքեյանցիների մասնակցությամբ թե՛ անհատապես, եւ թե՛ ընտանիքների ու կազմակերպությունների կամավոր աջակցությամբ:
Էներգետիկ գործոնը ռազմավարական նշանակություն ունի նավթ ու գազ արդյունահանող յուրաքանչյուր պետության համար: Դա ոչ միայն նրա տնտեսական, այլեւ քաղաքական բաղկացուցիչի, նրա կառավարման, արտաքին ու ներքին քաղաքականության, ինչպես նաեւ անվտանգության կարեւորագույն պայմանն է: Այդ պետությունների գոյությունը շատ դեպքերում արդարացվում է միմիայն նավթի առկայության ու դրա արտահանման հնարավորությամբ:
Հոկտեմբերի 10-ին ՌԱԿ-ի վերլուծական կենտրոնում «Ազգ»ի խմբագրության հրավերով տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Քրդական գործոնի նորագույն դրսեւորումները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանում ընթացող իրողությունների վրա» թեմայով: Մասնակցում էին մի շարք նշանավոր արեւելագետներ, քաղաքագետներ եւ վերլուծաբաններ:
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում անցկացված հանրաքվեն ամբողջ Մերձավոր Արեւելքում քաղաքական փոթորիկ առաջացրեց, որի հետեւանքներն առայժմ դժվար է գուշակել:
Թե որտեղի՞ց է լսել 30-ամյա չինուհի Յու Լուն Չունը Խոր Վիրապի մասին, պարզ չէ: Ամեն դեպքում կինը հայրենի Չինաստանում լսել է մեր երկրի մասին, իմացել է, որ մենք առաջինն են ընդունել քրիստոնեությունը, տեղեկացել է, որ քրիստոնեությունը մեր երկիր է բերել Գրիգոր Լուսավորիչը, հետաքրքրվել ու իմացել է, որ Լուսավորիչը պահվել է ...
Հոկտեմբերի 9-ին վարչապետ Կարեն Կարապետյանի երկօրյա պաշտոնական այցը Իրան հաջորդեց Էրդողանի Թեհրան այցին: Ու եթե Էրդողանի Իրան կատարած այցը առավելաբար քաղաքական նշանակություն ուներ, ապա Կարեն Կարապետյանը Թեհրանում էր տնտեսական օրակարգով: Մասնավորաբար ՀՀ վարչապետը իրանցի գործարարներին ասել է, որ Հայաստանը պատրաստ է նրանց արտոնյալ պայմաններ առաջարկելՙ մեր երկրում ներդրումներ ...
Արման Մուրադյանն ընտրվել է Սիթիզեն նորաստեղծ քաղաքի քաղաքապետ: Քաղաքի բացման պաշտոնական արարողության ժամանակ պարոն Մուրադյանը, դիմելով հյուրերին, հայտարարել է. « Ուրախ եմ Ձեզ տեսնել մեր քաղաքի բացման կապակցությամբ »: Արման Մուրադյանն ու Սիթիզենի բոլոր բնակիչները երեխաներ են:
Լրացավ Խորհրդային Հայաստանի աչքի ընկնող պետական գործիչ, հանրապետության նախկին առաջին փոխվարչապետ, Պետպլանի նախագահ Մկրտիչ Ցոլակի Մկրտչյանի 80-ամյակը: Շնորհավորելով նրան պատկառելի հոբելյանի առթիվ, «հոգեհարազատ» զրույց ունեցանք փորձառու քաղաքագետի, խոհական-բանական տնտեսագիտության դոկտորի հետ:
Հայ-գերմանական ընկերությունը (Deutsch-Armenische-Gesellschaft, DAG) հաճույքով հայտարարել է, որ «պատվավոր անդամի» կոչում է շնորհել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ուսումնասիրության գործում նշանակալի ավանդ ներդրած Վուլֆգանգ Գուստին, տեղեկացնում է Բեռլինից Մուրիել Միրաք-Վայսբախը :
Սփյուռքի հայագիր եւ օտարագիր գրողների վեցերորդ համաժողովը` «Ժամանակակից հայ գրողն ու գրականությունը` 21-րդ դարի մարտահրավերների առջեւ» խորագրով, մի քանի օր ընթանում էր Ծաղկաձորում ու Երեւանում: Նրա ամփոփիչ ակորդներից է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Սփյուռքահայ հայագիր եւ օտարագիր գրողների համաժողովի մասնակիցների ընդունումը, ...
Լիբանանահայ շրջանակներուն ծանօթ անուն է Արմէն Յարութիւնեանը: Ազգային կեանքի, հայութեան եւ Հայաստանի խնդիրներով ապրող պարոն Արմէնը ոչ միայն գրողներու եւ գրական շրջանակի վստահելի բարեկամն է, այլ նաեւ գաղութի մեծ ու փոքր խնդիրներուն մասին արձագանգող անհատը:
Պէյրութի «Զարթօնք» օրաթերթի 30.09.17 թիւին մէջ այլեւս առանց զարմանալու կարդացի «Հայաստան-Արցախ-Սփիւռք Անբաժանելի Երրորդութիւնը Կամրջելը ՌԱԿ-ի Առաքելութիւնն է» վերնագրով «մամլոյ հաղորդագրութիւն» մը, որ հերթական անգամ ամչցուց զիս: Գրողը ռամկավար մըն է, տպողըՙ ռամկավար թերթ մը (այն ալ ինչպիսի՜ թերթ), կարդացողներըՙ ռամկավարներ, թերեւս նաեւ ոչ ռամկավարներ, որոնք պիտի հրճուին կամ տխրին ի ...
Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի մշակութային միջոցառումերից մեկի ժամանակ հայտարարեցին հերթական ելույթ ունեցողի անուն-ազգանունը` Եղիա Ասատրյան: Համարձակ քայլերով ամբիոնին մոտեցավ լսարանին դեռեւս անծանոթ մի երիտասարդ: Դահլիճի առաջին շարքում նստած էր նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Եվ այն, ինչ կատարվեց քիչ անց` վեր էր բոլոր սպասվածներից: Երիտասարդի ելույթը անգլերեն էր, խոսում էր ...
Սաուդյան Արաբիայի թագավոր Բեն Աբդել Ազիզի Մոսկվա կատարած այցը կարելի է համարել պատմական: Ոչ միայն այն պատճառով, որ դա սաուդցի ղեկավարի առաջին այցելությունն էր թագավորության հիմնադրումից ի վեր, այլեւ երկու մայրաքաղաքներում մի շարք միջազգային խնդիրների շուրջ համաձայնության ձեռքբերման, տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական շատ հարցերում հստակություն մտցնելու, փաստորեն բոլոր ոլորտներում համագործակցության, ...
Թուրքիայի լրատվական հեռուստաալիքները հաղորդում են, որ Անկարան ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը գործում է Ռուսաստանի հետ համատեղ, որի ռազմօդանավերը օժանդակություն են ցույց տալիս օդից, իսկ թուրքական զինված ուժերը գործում են իրենց տարածքից: Նա ավելացրել է, որ Անկարան թույլ չի ...
Ավստրալիական «ABCOnline» առցանց լրատվամիջոցի թղթակից Բրիջիդ Գլենվիլը տեղեկացնում է, որ Նյու Սաութ Ուեյլզի (Ավստրալիա) նահանգապետ Գլադիս Բերեջիկլյանը (Պերեճիքլեան) հակադրվելով հայոցՙ իր էթնիկական եկեղեցուն հայտարարել է, որ «այո» է քվեարկելու համասեռականների ամուսնությունը թույլատրող փոստային հարցախույզ-բանաձեւին, որն այժմ անցկացվում է Ավստրալիայում: Նրա կարծիքով դա ...
Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) ներկայացրեց իր նոր արտադրանքըՙ ARARATSingleCask-ը: ԵԿԳ Բերդ մասնաճյուղում խաղողի մթերման գործընթացին ծանոթացնելու նպատակով օրերս կազմակերպված լրագրողական շրջայցի ժամանակ, մասնաճյուղի թորման արտադրամասում էլ տեղի ունեցավ ARARATSingleCask-ի շնորհանդեսը: 57 տոկոս թնդություն եւ փափուկ համ ունեցող այս խմիչքը, սակայն, ինչպես պարզվեց, կուպաժավորման արդյունք չէ եւ կոնյակ չէ, այլ նոր ...
Հոկտեմբերի 6-ին «Play City»-ում տեղի ունեցավ մասնագիտությունների մանկականՙ «Cityzen» քաղաքի բացումը, որտեղ, այլ մասնագիտությունների շարքում, ներկայացված է նաեւ հեռահաղորդակցության ոլորտըՙ ի դեմս Հայաստանում այդ ոլորտի առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի: Ընկերության տեխնոլոգիական կենտրոնը նախատեսված է 4 տարեկանից բարձր երեխաների համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իր սպասարկման կենտրոններում առաջարկվող բջջային սարքերի հարուստ տեսականին մոտ մեկ ամիս առաջ համալրվել է եւս մեկ նորույթովՙ հարմարավետ ու որակյալ «Samsung Galaxy Note 8» սմարթֆոնով: Այժմՙ այս նորարարական սմարթֆոնի գնորդներին նաեւ սպասվում է հաճելի անակնկալ:
ԱԻՆ նախարարության փրկարարներին (Ճգնաժամային կառավարման կենտրոնի թեժ գիծՙ 1-08)` արագ արձագանքելու համար քաղաքացու խնդրանքինՙ տեղափոխել փողոցում անողոքաբար սպանված շան դին: