Կիրակի, Սեպտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

4 ԿԵՏԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 6 ԿԵՏՈՎ

20/10/2017
- 20 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2017-2018թթ-երի Գլոբալ մրցունակության զեկույցի համաձայնՙ Հայաստանը 137 երկրների մեջ զբաղեցրել է 73-րդ տեղը: Նախորդ զեկույցում Հայաստանը 138 երկրների մեջ զբաղեցրել էր 79-րդ տեղը: Այսինքն, մեկ տարվա ընթացքում մեր տնտեսության մրցունակությունն աճել է 6 կետով: Մինչդեռ, անցյալ տարվա զեկույցից հետո, Հայաստանի կառավարությունը նպատակադրվել էր երկրի մրցունակության ցուցանիշը բարելավել առնվազն 4 կետով: Այսինքն, փաստացի հաջողվել է գերազանցել սահմանված նպատակը:

Ընդհանրապես, տվյալ երկրի տնտեսության մրցունակության լավագույն արտացոլումը համաշխարհային տնտեսության մեջ նրա ունեցած դիրքն է: Այդուհանդերձ, մրցունակության ավելի դետալացված բնորոշումը տալիս եւ դրական կամ բացասական փոփոխությունները արձանագրում է Համաշխարհային տնտեսական ֆորումը: Այս կառույցը, հիմք ընդունելով կոնկրետ 12 հենասյուների մեջ ընդգրկված ավելի քան 100 ցուցանիշներ, ամեն տարի հրապարակում է երկրների մրցունակության ցուցիչը: Երկրների կառավարույուններն էլ ձգտում են իրականացնել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են իրենց երկրի մրցունակության բարձրացման համար:

Անցյալ տարի, Հայաստանի ազգային մրցունակության շնորհանդեսին վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել էր այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեին մեր տնտեսության մրցունակության բարձրացման ուղղությամբ առաջիկա երկու տարվա ընթացքում: Խոսքը մասնավորապես բիզնեսում նորարարությունների եւ նոր տեխնոլոգիաների կիրառման համար խթանների ստեղծման, նոր տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման ու գիտելիքի առեւտրայնացմանը նպաստելու, մշակումներ իրականացնող լաբորատորիաների ձեւավորման նպատակով անդրազգային առնվազն երկու կազմակերպությունների այս ոլորտում ներգավելու եւ այդ նպատակների իրականացման համար պետություն-մասնավոր գործընկերության համար օրենսդրական եւ ինստիտուցիոնալ կարգավորումներ ներդնելու, կյանքի բոլոր ոլորտներում մեր երկրի թվայնացման, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված փոփոխությունների, պետական գույքի օգտագործման բարելավման, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման եւ վերակառուցման, ավիացիոն շուկայի ազատականացման, տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխություններիՙ ուղղված ապրանքային շուկաներում համակենտրոնացումների վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, հավասար մրցակցային դաշտի ապահովման, բանկային համակարգի կայունության ամրապնդման, գյուղատնտեսության ոլորտում բարձր լեռնային եւ սահմանամերձ համայնքներում անասնապահության արդյունավետության բարձրացման, կոոպերացիայի խթանման եւ մի շարք այլՙ ընդհանուր առմամբ 36 նախատեսված միջոցառումների մասին էր: Ակնհայտ է, որ դրանց մի մասն իրագործվել է, մյուսըՙ ոչ կամ դեռ իրագործման փուլում է :

Գլոբալ մրցունակության զեկույցում արտացոլված են այն փոփոխությունները, որոնք իրականացված միջոցառումների արդյունք են: Մրցունակության ինդեքսի որոշման 12 հենասյուներից, որոնք գնահատում են երկրների ինստիտուտների եւ ենթակառուցվածքների որակը, մակրոտնտեսական միջավայրը, առողջապահության եւ տարրական կրթության, բարձրագույն կրթության եւ վերապատրաստման ոլորտներում առաջընթացը, ապրանքների եւ աշխատուժի շուկաների արդյունավետությունը, ֆինանսական շուկաների խորությունը, շուկայի չափը, տեխնոլոգիական պատրաստվածությունը, նորարարության եւ կատարելագործվածության վիճակը, 10-ում առաջընթաց ենք ունեցել, 2-ումՙ հետընթաց:

Առաջընթաց ենք ունեցել 12 հենասյուներից 10-ի գծովՙ «Ինստիտուտներ»ՙ 11 կետով եւ 55-րդ տեղ, «Ենթակառուցվածքներ»ՙ 2 կետով եւ 80-րդ տեղ (նախորդ զեկույցում այս հենասյունը մնացել էր անփոփոխ), «Առողջապահություն եւ տարրական կրթություն»ՙ 38 կետով եւ 55-րդ տեղ, «Բարձրագույն կրթություն եւ վերապատրաստում»ՙ 2 կետով եւ 69-րդ տեղ, «Ապրանքների շուկայի արդյունավետություն»ՙ 10 կետով եւ 35-րդ տեղ, «Աշխատուժի շուկայի արդյունավետություն»ՙ 4 կետով եւ 51-րդ տեղ, «Ֆինանսական շուկաների զարգացում»ՙ 12 կետով եւ 78-րդ տեղ, «Շուկայի չափ»ՙ 5 կետով եւ 115-րդ տեղ, Գործարարության կատարելագործվածություն»ՙ 13 կետով եւ 68-րդ տեղ, «Նորարարություն»ՙ 17 կետով եւ 70-րդ տեղ: Հետընթաց ենք արձանագրելՙ «Մակրոտնտեսական միջավայր»ՙ 13 կետով եւ 101-րդ տեղ, «Տեխնոլոգիական պատրաստվածություն» հենասյուներումՙ 6 կետով եւ 77-րդ տեղ:

Ինչպես երեւում է զեկույցից, նորարարության, ֆինանսական շուկայի եւ գործարարության կատարելագործման ցուցիչներով նշանակալի աճ ենք ունեցել: Նույնը կարելի է ասել ապրանքների շուկաների արդյունավետության, այսինքնՙ տնտեսական մրցակցության ոլորտում արձանագրված առաջընթացի մասին, որը սովորաբար մատնանշվում է որպես մեր տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը:

Հայաստանի ուշագրավ առավելություններն են շարունակում մնալ նոր բիզնես սկսելու օրերի (12-րդ տեղ) եւ գործընթացների (7-րդ տեղ) քանակը, հարկման ցածր բեռը (հակառակ մեր գործարար շրջանակների մշտական դժգոհության)` 9-րդ տեղ, աշխատանքի ընդունման եւ ազատման ճկունությունըՙ 26-րդ տեղ եւ, որը դարձյալ կարող է զարմանք առաջացնելՙ շուկայում գերիշխող խմբերի առկայությունը` 28-րդ տեղ:

Չեն փոխվել նաեւ մեր ուշագրավ թերությունները, որոնք հիմնականում օբյեկտիվ գործոններով են պայմանավորվածՙ շուկայի փոքր չափը 116-րդ տեղ, արտաքին շուկայի չափի համաթիվըՙ 113-րդ տեղ, նավահանգիստների ենթակառուցվածքը, որն առնչվում է մեզ ամենամոտը գտնվող նավահանգստինՙ 125-րդ տեղ, ինչպես նաեւ տեղական կապիտալի շուկայի գրեթե բացակայությունըՙ 115-րդ տեղ եւ ՀՆԱ-նՙ գնողունակության համակշռմամբ հաշվարկածՙ 117-րդ տեղ: Վերջինս, որ բնորոշում է բնակչության կենսամակարդակը, անշուշտ, բարելավվելու դեռ շատ տեղ ունի:

Ինչ վերաբերում է Հայաստանի մրցունակության զբաղեցրած դիրքին տարածաշրջանիՙ նախկին խորհրդային հանրապետությունների համեմատ, ապա միջին դիրքում ենք գտնվում: Մեզանից ավելի բարձր մրցունակության ցուցանիշներ ունեն Ադրբեջանըՙ 35-րդ տեղ, Ռուսաստանըՙ 38-րդ տեղ, Ղազախստանըՙ 57-րդ տեղ եւ Վրաստանըՙ 67-րդ տեղ: Ընդ որում, Ադրբեջանն ու Ռուսաստանը բարելավել են իրենց դիրքերը, իսկ Ղազախստանն ու Վրաստանըՙ վատթարացրել: Նշենք նաեւ, որ Ադրբեջանի բարձր դիրքը պայմանավորված է համաշխարհային նավթային կորպորացիաներիՙ այս երկրում կատարած ներդրումներով եւ կառավարման առաջատար փորձի եւ ավանդույթների ներդրմամբ:

Մեզանից ցածր դիրքերում են գտնվում Տաջիկստանըՙ 79-րդ տեղ, Ուկրաինան 81-րդ տեղ, Մոլդովան 89-րդ տեղ եւ Ղրղզստանըՙ 102-րդ տեղ: Բացի Տաջիկստանից, որ վատթարացրել է իր դիրքը նախորդ զեկույցի համեմատ, մյուս երկրները բարելավել են իրենց դիրքերը:

Դատելով այս դասավորվածությունից եւ մեր մրցունակության բարելավման դրական տեմպից, կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման դրական միտումը պահպանվում է եւ ավելանում: Այս տեմպով շարունակելու դեպքում միանգամայն իրական են Վրաստանին մրցունակությամբ առաջիկա մեկ-երկու տարում հասնելու հնարավորություններըՙ հակառակ վերջինիս բնական առավելություններինՙ ելք դեպի ծով, տարանցիկ հնարավորություններ եւ ծովի առկայությունը որպես զբոսաշրջության զարգացման նպաստավոր գործոն: Դրա համար անհրաժեշտ է իրականացնել առնվազն այն նպատակները, որոնք դրված են 2017-2018 թվականների համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՈԼԻՍԸ ԵՒ ԴԱՐՁԵԱԼ ՊՈԼԻՍԸ

Հաջորդ գրառումը

ԶԱՐԳԱՑԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՉԶԱՐԳԱՑԱԾ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

12 սեպտեմբերի, 2025

Հոլոքոսթ. Նոր Բուխենվալդ ու Դահաու… Պաղեստինում

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Նոր տիպի կառավարողներ են պետք

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

 Խաչատուր Մխիթարյան. «Նախքան փախստական ճանաչվելը պիտի  հաստատվի, թե արցախցիները չունեն որեւէ երկրի քաղաքացիություն»

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Եթե ականատեսներս լռենք, Արեւմուտքի քաղգոծիչն էլ չի խոսի

12/09/2025
Հաջորդ գրառումը

ԶԱՐԳԱՑԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՉԶԱՐԳԱՑԱԾ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց է ընտրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին...

ԿարդալDetails

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. նախարար

13/09/2025

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

13/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական