RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017



Տեղադրվել է` 2017-10-26 22:14:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 13938, Տպվել է` 1797, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՒՅՆ ԳԱԶԸՙ ՆՈՒՅՆ ԳՆՈՎ

Ռուսաստանը 2018-ին էլ չի թանկացնի Հայաստան մատակարարվող գազի գինը, որն, ինչպես նշել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ՙ տարածաշրջանում ամենաէժանն է: Գազի գինը չբարձրացնելու մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը , որը ԵԱՏՄ միջգերատեսչական նիստի շրջանակներում պաշտոնական այցով Երեւանում էր: Ստացվում է, որ հայ-ռուսական գազային պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մեկ տարով, քանի որ այն գործելու էր մինչեւ 2018-ը:

Ստացվում է նաեւ, որ Հայաստանն ու Ռուսաստանը գազի պայմանագրի շուրջ բանակցություններ են վարել, ինչի մասին, սակայն, որեւէ տեղեկութուն չեն հայտնել:

Ու մի վատ լուր էլ. եթե Հայաստան մատակարարվող գազի գինը մնում է նույնը, նշանակում է, որ այն չի էժանանում, ավելինՙ 2018-ին էլ չի էժանանալու:

Հայաստան-Ռուսաստան. տարբեր թվեր

Կարապետյան-Մեդվեդեւ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունն անցնող տարում աճել է 23 տոկոսով: ՌԴ վարչապետն իր հերթին հայտնել է, որ իր մոտ ուրիշ թվեր կան, ըստ որոնց ապրանքաշրջանառությունն իրականում աճել է 30 տոկոսով:

Իհարկե կարեւորն այն է, որ աճել է, բայց պակաս կարեւոր չէՙ պարզելը, թե Հայաստանի՞ վարչապետի օգնականները հաշվել չգիտեն, թե՞ Ռուսաստանի օգնականներն են նրան խաբում: Ամեն դեպքում Մեդվեդեւն առաջարկել է Կարապետյանին հիմք ընդունել իր մոտ եղած թվերը, Կարապետյանն էլ համաձայնել է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ