RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017



Տեղադրվել է` 2017-10-26 22:14:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 14015, Տպվել է` 1797, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հ. ԱՖ.

ԵԱՏՄ միջգերատեսչական նիստին մասնակցելու համար, բացի ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներից, Հայաստան էին ժամանել նաեւ անդամ մյուս երկրների պատվիրակություններն ու լրագրողներ: Հենց վերջիններս էլ նիստի ժամանակ, իրենց հատկացված սրահում դժգոհել են հյուրընկալությունիցՙ նշելով, որ լրագրողներին ոչ ուտելիք են տալիս, ոչ էլ նորմալ ինտերնետ կա: Սա՞ է հայկական ավանդական հյուրընկալությունը, հեգնանքով նկատել են լրագրողները, հատկապես ռուս: Ի դեպ, վերջիններս նաեւ շեշտել են, որ աշխարհի ոչ մի երկրում նման բան իրենք չեն տեսել, իսկ ռուս լրագրողները, հասկանալի է, աշխարհի շատ երկրներ են տեսել:

Իսկ նիստի ընթացքում Ղրղզստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանինՙ նիստը հրաշալի կազմակերպելու եւ ջերմ ընդունելության, հյուրընկալության համար: Այդ պահին հատկապես ղրղզ լրագրողները սկսել են ծիծաղելՙ բարձր գնահատելով իրենց վարչապետի հումորի զգացողությունը:

Ի դեպ, հաջորդ անգամ ԵԱՏՄ վարչապետները կհանդիպեն եկող տարվա հունվարի վերջին, կամ փետրվարի սկզբինՙ Սոչիում: Հայաստան հայտնի չէ, թե էլ երբ կգան, կամ կգա՞ն արդյոք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ