RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017



Տեղադրվել է` 2017-10-26 22:14:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 8176, Տպվել է` 402, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՐԱՆՑ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ

Հ.Ծ.

Էրդողանի բռնապետական քաղաքականության հետեւանքով Գերմանիայում ապաստան գտած փախստակաները բողոքում են, որ իրենց տվյալները, ներառյալ գտնվելու վայրը, որպես թարգմանիչ աշխատող թուրք գործակալների կողմից փոխանցվում են թուրքական կառավարության խոսափողը հանդիսացող լրատվամիջոցներին, որոնք էլ հրապարակում են այդ տվյալները:

«Der Spiegel» պարբերականի ու «ARD» հանրային հաղորդումների համատեղ հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Գերմանիայի ներգաղթի դաշնային իշխանությունների (BAMF) լսումներին մասնակցած թուրք փախստականները մի քանի օր անց «ահաբեկիչ» եւ «դավաճան» որակումներով հայտնվել են թուրքական մամուլի էջերում եւ հեռուստահաղորդումներում: Քանի որ այդ անձանց Թուրքիայում ապրող հարազատներն անգամ չեն իմացել նրանց գտնվելու վայրը, կասկածներ են հարուցվել, որ հենց «BAMF»ի շարքերում որպես թարգմանիչ աշխատողներն են այդ փոխանցումների հեղինակները: Արդյունքում 15 թարգմանիչներ վտարվել են իրենց աշխատանքից «չեզոքություն չպահպանելու» մեղադրանքով: Ֆուատ Բալջի անունով մի ուսուցիչ, որ կապեր է ունեցել Թուրքիայի ընդդիմության հետ, պատմել է, թե ինչպես իրեն BAMF-ի թուրք աշխատակիցը երեք ժամ հարցաքննել է, մինչեւ որ նյարդային ցնցումներ է ունեցել: «Դա նման էր դատարանում խաչաձեւ հարցաքննության», ասել է նա:

Մյուս կողմից HDK թուրքական կուսակցության գերմանական մասնաճյուղի անդամ Էրկին Էրդողանը նշել է. «Ակնհայտ է, որ այդ չակերտավոր թարգմանիչների միջոցով Թուրքիան լրտեսությամբ է զբաղվում Գերմանիայում, որտեղ 3 միլիոն թուրք է ապրում: Գերմանիան պետք է շատ զգույշ լինի: Թուրքիայի բազուկները շատ երկար են»: Ըստ Բեռլինից «DWի» հաղորդման ներկայիս BAMF-ում աշխատող 500 թուրք թարգմանիչներ կան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ