RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
2020-11-28 22:33:07Սամվել Ալեքսանյանը ֆեյքրի ֆաբրիկայի համակարգիչները տեղափոխել է
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 12649, Տպվել է` 1556, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԿԵՏՐԱԿԱՅԱՆ ԹԱԼԻՆՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Արեւային էներգիայի օգտագործումը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում:Այս տեսակետից մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում:

Նոյեմբերի 7-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում բացվեց «Թալին-1» արեւային էլեկտրակայանը:Կայանի հզորությունը կազմում է մոտ 1000ԿՎտ: Այն տարեկան կարող է արտադրել ավելի քան մեկ միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում ստանալու համար անհրաժեշտ կլիներ օգտագործել ավելի քան 300 տոննա վառելիք կամ 300 հազար խորանարդ մետր գազային վառելիք: Շրջակա միջավայր արտանետել ազոտի օքսիդներ եւ այլ վտանգավոր նյութեր: Կատարված է մեծ ծավալի աշխատանք եւ այն հնարավորություն կտա լուծել էներգետիկ բնագավառի ռազմավարության բազմաթիվ խնդիրներ:

Հայաստանն ունի արեւային էներգիայի օգտագործման մեծ հնարավորություն: 1մ2 հորիզոնական մակերեւույթի վրա արեւային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/մ2: Հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արեւային էներգիայի պաշարներով:

Հարկ է հիշել, որ վերջերս Ծաղկաձորում գործարկվեց 434,72 կՎտ հզորությամբ առաջին համակարգային «Արեւիկ» արեւային էլեկտրակայանը: Արեւային կայանն իր հզորությամբ առաջինն էր Հայաստանում: Արեւային կայանների կառուցման համար տրվել է 11 լիցենզիա 10 մեգավատտ գումարային հզորությամբ: Այն իրականություն կդառնա առաջիկա երկու տարիների ընթացքում: Ներկայումս այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Հայաստանում առաջին էլեկտրակայանը կառուցվել է 1903 թվականին 10 Կվտ հզորությամբ Դիլիջան քաղաքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ