RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017



Տեղադրվել է` 2017-12-07 23:50:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 9351, Տպվել է` 380, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԱՄԱՍՅԱՆԸ ՀՆՉԵՑՐԵԼ Է ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԿՈՆՑԵՐՏԸ ՎԻՐՋԻՆԻԱՅՈՒՄ

Հ. Ծ.

Ջութակահարուհի Մոնիկա Չամասյանի մենակատարությամբ եւ «Crozet Community Orchestra»ի (CCO) նվագակցությամբ նոյեմբերի 11-ին եւ 12-ին ԱՄՆ-ում առաջին անգամ կատարվել է Առնո Բաբաջանյանի մինչ այժմ կորսված համարվող կոնցերտը: Օրը պատահական է ընտրվել, բայց պարզվել է, որ նոյեմբերի 11-ը 62 տարեկանին կյանքից հեռացած տաղանդավոր կոմպոզիտորի մահվան օրն է:

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդմամբ այդ օրը Վիլի Մոկացյանին նվիրված այդ կոնցերտը հնչել է Չարլոթցվիլի (Արեւմտ. Վիրջինիա) Օլդերգեյթ եկեղեցում:

Չամասյանը այդ կոնցերտը առաջին անգամ լսել է Հայաստանում 1983-ին Բաբաջանյանի հիշատակի արարողությունների ժամանակ: Ամերիկա տեղափոխվելուց հետո նա հանդիպել է «CCO-ի» դիրիժոր Ֆիլիպ Քլարքին եւ հայտնել այդ մասին: Սկսվել են առանձին պարտիտուրաների փնտրտուքները: Հաջողության չեն հասել, եւ Քլարքն ստիպված որոշել է վերստեղծել դրանք: Երեք տարի է տեւել ամբողջական պարտիտուրները կազմելը: «Չեմ դժգոհում, որովհետեւ այն հնարավորություն տվեց ծանոթանալու այդ հրաշալի ստեղծագործության հետ», նշել է նա:

Չամասյանը նույնպես ոգեւորված նշել է, որ 1960-70-ական թվերին իր ուսուցիչ Վիլի Մոկացյանն ու Բաբաջանյանը շատ մոտիկ ընկերներ են եղել: Վիլին հաճախ է Առնոյին այցելել հիվանդանոցում եւ պատմել, թե ինչպես էր Առնոն հուզվում, որ լքելու է այս աշխարհն առանց ավարտին հասցնելու որոշ ստեղծագործություններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ