RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017



Տեղադրվել է` 2017-12-07 23:50:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 8781, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԵԱԿԱՆ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐ ԱԼԵՔ ԵՎ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հ. Ծ.

Սաութֆիլդի (Միչիգան) հայկական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածքում գտնվող Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանն, իր հիմնադրման 25-րդ եւ Միչիգանի դպրոցներում Հոլոքոսթի եւ Ցեղասպանության դասավանդման միասնական ծրագրեր մշակելու առաջին տարեդարձի առթիվ, Սքոթսդեյլում (Արիզոնա) բնակվող Ջեյմս եւ Աննա Մելիքյանների հավաքածոյից հայկական եւ հրեական ցուցանմուշների հատուկ ցուցահանդես է կազմակերպել, որը տեւելու է մինչեւ 2018-ի հունվարի 15-ը:

Երկու համայնքներից ավելի քան 200 հոգի ներկա են եղել բացման հանդիսությանը: Թանգարանի նախագահ Ռիչարտ Մանուկյանը հյուրընկալել է MOCAD-ի (Դետրոյթի ժամանակակից արվեստի թանգարանի) հիմնադիր անդամներից, Պոմերոյ ֆինանսական ծառայությունների նախագահ Քիթ Պոմերոյին, Սբ. Հովհաննես հայկական եկեղեցու հովիվ հայր Արեն Ճեպեճյանին, հասարակական գործիչ, Մանուկյան թանգարանի ավագ խորհրդատու եւ «Հայկական գանձերի ժառանգություն», մեծածավալ հատորի խմբագիր Երվանդ Ազատյանին, Նյու Յորքի Փայերպոնտ Մորգան գրադարանի աշխատակից Սիլվի Մերյանին եւ հավաքածուի սեփականատեր Ջեյմս Մելիքյանին, որն իր խոսքում նշել է, որ կնոջ հետ միասին հավաքել են աշխարհի տարբեր դավանանքներին պատկանող ավելի քան 4000 ցուցանմուշներ, նպատակ ունենալով իրարհասկացողություն եւ խաղաղություն սերմանել աշխարհում:

Ցուցադրված նմուշների մեջ են Հայկական առաջին նոր կտակարանը, տպագրված 1668-ին Ամստերդամում եւ հրեական «Թորայի արծաթապատ պահպանակը» (հավանաբար 1923 թվի, Երուսաղեմից):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ