RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-12-07 23:50:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 8812, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋՈՐՋ ԱՊՈՇՅԱՆ

ԱՐԹՈՒՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Բարերարը, որ ուզում էր օգնել

Այս տարի դեռեւս 88-ամյակը չլրացած (կլրանար նոյեմբերի 17-ին) մահկանացուն կնքեց գերմանահայ գիտնական, բարերար, ծագումով սիրիահայ Ջորջ Ապոշյանը:

Դժվար է մեկտեղել ու ամբողջացնել նրա հայանպաստ ու հայրենասիրական գործունեությունը. հայաստանյան բազմաթիվ ընտանիքներ մեր մութ ու ցուրտ տարիներից սկսած (մոտ 10 տարի) ամեն ամիս Ameria բանկի միջոցով ստանում էին 30-50 դոլարին համարժեք դրամ, իսկ մեր մի շարք մտավորականներ ու գիտնականներ` ավելի:Վերջին տարիներին Մերձավոր ու Միջին Արեւելքի երկրներում փախստականի կարգավիճակում հայտնված սիրիահայ բազմաթիվ ընտանիքներ, նաեւ բուն Սիրիայում (չմոռանանք նաեւ Հայաստանի Հանրապետությունում), օգտվել են նրա նյութական օգնությունից

Ժամանակին, ուղիղ Կրեմլ`Գորբաչովին հասցեագրված դիմումով Ջորջ Ապոշյանն անձամբ իր ու Հայկական համաշխարհային հիմնադրամի անունից նրան մեղադրանք ներկայացրեց Սումգաիթի, Բաքվի, Լեռնային Ղարաբաղի, Կիրովաբադի հայության եւ ընդհանրապես հայ ժողովրդի հանդեպ իրագործած անմարդկային բոլոր գործողությունների համար:

Նույն նամակ-մեղադրանքը ՀՀ Արտգործնախարարության միջոցով փոխանցվեց Եվրոպական երկրների մեր դեսպաններին ու հյուպատոսներին, որպեսզի այն օգտագործվեր նպատակային եւ ըստ անհրաժեշտի:

Այդ մարդանման անմարդուց բնականաբար ոչ մի արձագանք չեղավ:

Հիշում եմ, 1990թ. հուլիսի 9-23-ը Ջորջ Ապոշյանը, տիկնոջ` գերմանուհի Էլվինեի հետ երկրորդ անգամ Սփյուռքահայության հետմշակութային կապի կոմիտեի հրավերով հյուրընկալվեց Հայաստանում որպես արեւմտագերմանական «Օշաց»ֆիրմայի արտասահմանյան կապերի գծով փոխտնօրեն եւ գլխավոր ինժեներ:

Ի դեպ, նա, մինչ այդ, առաջին անգամ` մի քանի օրով,1989թ. ամռանն այցելել էր Հայաստան եւ ցանկություն հայտնել օգտակար լինել հայրենիքին, ավելի ճիշտ` ստեղծել Երեւանի եւ հարակից տարածքների կենցաղային աղբի վերամշակման ձեռնարկություն:Այդ հարցում մեծ փորձ ուներ հենց ինքն ու իր ղեկավարած «Օշաց» միջազգային ֆիրման:

Այդ այցելությանն ընդառաջ նա նախօրոք պատրաստել էր անհրաժետ տեխնիկական բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ նախահաշվարկ, հաշվետվություն եւ այլն` անգլերեն եւ գերմաներեն (հետո շարադրվեց նաեւ հայերենը), որոնք տրամադրվեցին Երեւանի քաղխորհրդի նախագահի տեղակալ Բայբուրթյանին: Հանդիպման ժամանակ նա Երքաղխորհրդին առաջարկվեցճանաչել «Ե+Գ Ապոշյան» ինժեներական ընկերությունը` որպես խորհրդատու, եւ արտոնել ու լիազորել նրան,նաեւ համապատասխան բանակցություններ վարելու տարբեր ընկերությունների եւ անհատ գործիչների հետ: Այնուհետեւ` պղնձի արդյունահանումըեւ արտադրությունը կազմակերպելու նպատակով տեղի ունեցավ հանդիպում ՀԽՍՀ Բնության պահպանության պետական կոմիտեի նախագահ Թարջումանյանի հետ, որին հաջորդեց նրա գործնական զրույցը այդ կոմիտեի մասնագետների հետ: Միեւնույն ժամանակ Ջորջ Ապոշյանին առաջարկվեց բանակցություններ վարել նաեւ արտասահմանյան մասնագիտացված ֆիրմաների հետ Զանգեզուրում պղնձի եւ մոլիբդենի` էկոլոգիապես մաքուր արտադրություն կազմակերպելու համար, այդ իսկ նպատակով ՀԽՍՀ Բնության պահպանության կոմիտեն պաշտոնապես լիազորեց «Ե+Գ Ապոշյան» ինժեներական հաստատությունը

ա) Հայաստանում պղնձի էկոլոգիապես անվնաս եւ անթափոն արտադրություն կազմակերպելու,

բ) Անասնապահական թափոնների, կեղտաջրերի եւ այլ թափոնների կենսաբանական վերամշակումը հանրապետությունումհիմնադրելու,

գ) Երեւան քաղաքի շրջակայքում աղբամշակման գործարան կառուցելու շուրջ:

Հարկ է նշել, որ դեռեւս անցած դարի 90-ականներին առաջ էր եկել վերջինիս ստեղծման անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Նախ եւ առաջ այն կապահովեր քաղաքի մաքրությունն ու անաղարտությունը, ապաեւ` աղբի կենսաբանական մշակումից կստացվեր հումուս եւկարեւոր պարարտանյութեր` տեխնոլոգիական վերամշակման պրոցեսում, որը մաքուր էր լինելու, առանց ծխագոյացման, եւ ազատված ջերմությունից կստացվեր ջերմաէլեկտրաէներգիա: Այդ առումով շահագրգռված կողմը բացառապես Երեւանի քաղխորհուրդն էր, որը հանդես բերեց ցավալի ու անհասկանալի դանդաղկոտություն, թեեւ բոլոր առաջարկությունները գիտականորեն պատճառաբանված էին ներկայացվել:

Թեթեւ արդյունաբերության համակարգի ձեռնարկությունները ժամանակակից տեքստիլ մեքենաներով համալրելու հարցով տեղի ունեցավ հանդիպում թեթեւ արդյունաբերության նախարարության արտաքին կապերի բաժնի վարիչ Լ. Սիմոնյանի հետ:

Ներկայումս աղբահանման խնդիրը անընդհատ չարչրկվում է, քանզի մայրաքաղաքում եւ մարզերում կրճատվել-վերացվել են բազմաթիվ (մոտ 1300) աղբանոցներ: Իսկ աղբը «Սանիտեք»-ի անկարողության պատճառով օրեցոր բազմապատկվում է:

Իշխանությունները կամ պատկան մարմիններն էլ, էլ ում ասես` միջազգային ֆիրմաների չեն դիմում այդ էկո խնդիրները լուծելու համար. օրինակ` ճապոնական «Շիմիձու» ընկերությանը` Նուբարաշենի աղբավայրի թափոնների վերամշակման եւ էլեկտրաէներգիայի ստացման համար, որի նախագիծը Համաշխարհային բանկի փորձարարական եզրակացությամբ բացասական է գնահատվել եւ տնտեսապես ոչ շահավետ, թեեւ 2006թ. տվյալների համաձայն այն ամենաարդյունավետն էր:

Ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ջանում է ոչ միայն գտնել, այլեւ մշակել աղբահավաքումից-աղբամշակում եւ էլեկտրաէներգիայի եւ պարարտանյութերի հարակից նյութերի ստացման եղանակները: Սակայն հասկանալի է, որ նրանց տեսական առաջարկություններն իսկ մեծ փող արժեն: Բացի այդ, դեռեւս 2000թ. կառավարությունը Նուբարաշենի հնագույն դամբարանատեղիի ջրաչորացման եւ համակողմանի մաքրման համար առանձնացրել էր 36,6 միլիոն դրամ,սակայն այդ գործընթացը եւս շրջակա բնակավայրերի բնակչության եւ միջավայրի համար բնավ անվտանգ չէր:

Այնինչ Ջորջ Ապոշյանի միլիոններ արժեցող առաջարկությունները իրենց մեջ գաղտնի փող չէին պարունակում: Հասկանալի է չէ՞, որ գաղտնիքը հենց այստեղ է:

Այո, թող Աստված լուսավորի Ջորջ Ապոշյանի հոգին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ