RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-12-15 11:18:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 6662, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞Վ ՇԱՀԵՑ ԹՐԱՄՓԻ «ԵՐՈՒՍԱՂԵՄՅԱՆ» ՈՐՈՇՈՒՄԻՑ

Պ.Ք.

Ինչպես եւ կարելի էր սպասել, Թեհրանը կոշտ դիրք է բռնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ: Անցյալ ուրբաթՙ դեկտեմբերի ութին, Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր անցկացվեցին Թրամփի որոշման դեմ: Թուրքիայի հակազդեցությունը նույնպես չափազանց սուր էր: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Իսրայելն ահաբեկչական պետություն է: Թե՛ Իրանը, եւ թե՛ Թուրքիան մերժում են այն միտքը, թե Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Իրանը հայտարարեց իր դիմադրության քաղաքականության մասին, իսկ Անկարայում նշեցին, որ պայքարը կշարունակեն օրենքի շրջանակներում: Իրանն ու Թուրքիան վաղուց ուզում են թուլացնել Սաուդյան Արաբիան: Այժմ, երբ Մերձավոր Արեւելքում առաջին պլան է մղվում Երուսաղեմի հարցը, Սաուդյան Արաբիան պետք է վախենա, որ իրեն կմեղադրեն Իսրայելի հետ ջանքերը համակարգելու մեջ եւ այն բանում, որ Էր-Ռիադը պատրաստ է պարել Վաշինգտոնի նվագի տակ:

Սաուդյան Արաբիային կարող են մեղադրել նաեւ այն բանում, որ սաուդյան կոալիցիան Եմենում արաբների արյուն է թափում: Դեկտեմբերի 10-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին Էր-Ռիադին երկու պայման առաջադրեց, որոնցից կախված կլինի երկկողմ հարաբերությունների բարելավումը: Նախ եւ առաջ, Էր-Ռիադը պետք է դադարեցնի Իսրայելի առջեւ խոնարհվելը, եւ երկրորդ, հարկավոր է վերջ դնել Եմենի պատերազմին:

Էրդողանի համար Երուսաղեմը դառնում է Վաշինգտոնին չենթարկվելու եւս մեկ հարթակ: ԱՄՆ-ի ճնշումը կարող է հանգեցնել Թուրքիայի եւ Իսրայելի երկկողմ հարաբերությունների խզմանը, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Անշուշտ, այդ դեպքում Էրդողանը հերոս կդառնա արաբական աշխարհում:

Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի վարկն ու հեղինակությանը պատճառված վնասը, անկասկած, լուրջ հետեւանքներ կունենա Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար: Պատահական չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին Անկարա մեկնեց նախագահ Էրդողանի հետ բանակցելու:

Էրդողանը զայրացած է այն փաստից, որ ամերիկացիները շարունակում են զենք մատակարարել քուրդ աշխարհազորայիններին: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները քանիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ի նմանօրինակ գործողություններն անպատասխան չեն մնա: Թուրքիան, Ռուսաստանը, ինչպես նաեւ Իրանը բացեիբաց հանդես են գալիս Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության դեմ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացառել է այն բանի հնարավորությունը, թե ԱՄՆ-ը կարող է ելք ունենալ դեպի Սիրիայի միջերկրածովյան ափ: Ընդհանուր առմամբ Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը վերջին հաշվով պետք է որոշեն, թե իրենք որքան ժամանակ կհանդուրժեն ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում:

Մի կողմից, Երուսաղեմի հետ կապված իրավիճակը տարածաշրջանում կթուլացնի Սաուդյան Արաբիայի դիրքերը: Մյուս կողմից, Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորումը հաջողության առավել մեծ հնարավորություններ կունենա, իհարկե, թուրք-ռուս-իրանական պայմաններով:

Որպես կանոն, արաբական պետությունները սեւեռուն ուշադրություն են դարձնում Պաղեստինի հարցին: Ներկայումս տվյալ հարցում առաջնությունն առաջին անգամ անցնում է ոչ-արաբներիՙ թուրքերի եւ իրանցիների ձեռքը: Պաղեստինի հարցը ձեռք է բերել ավելի շատ մահմեդական, քան արաբական բնույթ: Այս պատմական անցումը նշանակում է Սաուդյան Արաբիայի դիրքերի զգալի թուլացում տարածաշրջանային քաղաքականության մեջ:

Վերջին հաշվով ո՞վ շահող դուրս եկավ ԱՄՆ-ի դեսպանությունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Թրամփի որոշումից: Հարցը թերեւս կարելի է անվանել հռետորական:

Ներկա իրավիճակում Սիրիայում Իրանի ներկայությանը հակազդելու նպատակով Իսրայելի ամեն մի միջամտություն դառնում է գրեթե ինքնասպանական քայլ: Թուրքիան, Իրանը եւ Քաթարը, անկասկած, ըստ ամենայնի կաջակցեն «Համաս» խմբավորմանը որպես Պաղեստինի ժողովրդի իսկական ներկայացուցչին:

Թուրքիայի նախագահ Էրդողանը խոստացավ, որ Իսլամական կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում ընդունվելիք ծրագրում կարտացոլվի, որ ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը դժվար է լինելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ