RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



Տեղադրվել է` 2017-12-15 11:18:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 6502, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԻԼԼԵՐՍՈՆ. «ԿԺԴՀ-Ի ՀԵՏ ԿԲԱՆԱԿՑԵՆՔ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ»

Պ. Ք.

ԱՄՆ-ը պատրաստ է ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի վերաբերյալ այդ երկրի հետ բանակցել առանց նախապայմանների, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը : Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում պատերազմի: Պետդեպարտամենտի ղեկավարը նաեւ հույս է հայտնել, թե Ռուսաստանը մասնակից կդառնա ԿԺԴՀ-ի դեմ ուղղված պատժամիջոցներին: Թիլլերսոնը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ներկայումս քննարկում է Ռուսաստանում աշխատող հյուսիսկորեացիների թվի կրճատման հարցը:

Թիլլերսոնը Վաշինգտոնում ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդի նիստում: Reuters գործակալությունը հաղորդում է, որ Թիլլերսոնի ելույթից հայտնի չի դարձել, թե նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանո՞ւմ է արդյոք նրա առաջարկությունը: Ավելի վաղ, Թրամփը պետդեպարտամենտի դիվանագիտական ջանքերն անվանել էր «ժամանակի ապարդյուն վատնում»:

Թիլլերսոնը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ԿԺԴՀ-ի հետ բանակցություններ սկսել որեւէ պահի, երբ այդ երկիրը ցանկանա: Նրա խոսքերովՙ ԱՄՆ-ը պատրաստ է հանդիպում անցկացնել առանց նախապայմանների: «Եկեք նստենք եւ պարզապես խոսենք եղանակի մասին: Ապա կարող ենք կազմել այն բանի ճանապարհային քարտեզը, ինչի ուղղությամբ մենք կուզենայինք աշխատել»:

Ի դեպ, պետդեպարտամենտի ղեկավարը նշել է, որ բանակցությունների առարկան պետք է լինի ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափումը, եւ որ միջուկային զենք ունեցող ԿԺԴՀ-ն այն է, ինչ ԱՄՆ-ը չի կարող ընդունել:

Բացի դրանից, հարկ կլինի դադարեցնել հրթիռների փորձարկումները: «Դժվար կինի բանակցել, եթե մեր բանակցությունների կեսերին դուք հրթիռ փորձարկեք: Դժվար կլինի խոսել, եթե դուք եւս մեկ հրթիռ արձակեք: Ես կարծում եմ, որ ԿԺԴՀ-ն հասկանում է անդորրի անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում շատ դժվար կլինի արգասավոր բանակցություններ վարել»:

Թիլլերսոնը հույս է հայտնել, թե Ռուսաստանը կմասնակցի ԿԺԴՀ-ի դեմ ուղղված պատժամիջոցներին: Բանակցությունները շարունակվում են: «Մենք մեր ռուս գործընկերների հետ քննարկում ենք այն հարցը, թե նրանք ինչ կարող են անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում: Ուզում եմ ընդգծել, որ նրանք շատ լրջորեն օժանդակում են պատժամիջոցներին: Սակայն մեզ հարկավոր է Ռուսաստանի աջակցությունը, եւ երբ անցնենք բուն խնդրի լուծմանը, մեզ պետք կլինի ամեն մի հարեւան: Կարեւոր է, որ այնտեղ լինեն Ճապոնիան, Չինաստանը եւ Ռուսաստանը: Յուրաքանչյուրը պետք է իր լուման մուծի հաջողության մեջ»:

Թիլլերսոնը Լավրովի հետ վարվող բանակցություններում հատկապես կարեւորել է Ռուսաստանում հյուսիսկորեացիների աշխատանքի տեղավորման հարցը: ՌԴ-ում աշխատում է մոտ 35 հազար հյուսիսկորեացի: ԱՄՆ-ը ձգտում է փակել նրանց ներհոսը Ռուսաստան:

Նոյեմբերի վերջերին ԿԺԴՀ-ն հայտարարեց միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին: Պնդում է արվում, թե այդ հրթիռը կարող է հասնել ԱՄՆ տարածքի որեւէ կետի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ