RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018



Տեղադրվել է` 2018-01-11 22:56:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 33814, Տպվել է` 1197, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻ ՊԱՐԳԵՎԸ ՀԱՅ ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻՆ

Էներգետիկայի զարգացումը կարեւոր նշանակություն ունի որեւէ երկրի տնտեսության հետագա զարգացման գործում: Այս տեսակետից ավելի են կարեւորվում նորանկախ Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման հիմնահարցերը: Դեկտմբերի 26-ին Երեւանի Արցախյան ներկայացուցչյունում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ պետական պարգեւների հանձնման հանդիսավոր արարողություն: Արցախի հանրապետության էներգետիկայի զարգացման բնագավառում ունեցած նշանակալի ներդրման համար Կառլեն Ավետիսյանը «ԷՌԱ» ՍՊ ընկերության տնօրեն Մանուկ Պապիկյանին եւ գլխավոր ինժեներ, էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, տեխնիկական գիտությունների թեկնածու, էներգետիկայի հարցերով «Ազգ»ի աշխատակից Ստեփան Պապիկյանին հանձնեց Արցախի Հանրապետության պետական պարգեւՙ «Երախտագիտություն» մեդալը: Հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Բ.Սահակյանը:

Հարկ է նշել,որ այս տարի Արցախում Թարթառ գետի վրա շահագործման է հանձնվել «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայանը 12 ՄՎտ գումարային հզորությամբ: Հիմնական սարքավորումները բերվել են Եվրոպայից: Արդիական սարքավորումներով կահավորված հիդրոէլեկտրակայան է: Շահագործվում է տեղական մասնագետների կողմից: Այն տարեկան կարող է արտադրել ավելի քան 80 միլիոն Կվտժ էլեկտրական էներգիա: էներգետիկան Արցախում օրեցօր զարգանում է:

Զրույցի ժամանակ քննարկվեցին տարաբնույթ հարցեր կապված Արցախի էներգետիկայի արդի վիճակի եւ զարգացման խնդիրների շուրջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ