RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018



Տեղադրվել է` 2018-01-11 22:56:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 27776, Տպվել է` 1192, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՔՆԱՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ՄԱՔԱՌՈՒՄՆԵՐՈՒՄ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Օրերս «Ազգը» խորին անբավականություն էր հայտնել այն կապակցությամբ, թե ինչու Ռուսաստանում կարելի է արդարացնել իշխանության անփոփոխելիությունը, իսկ Հայաստանում` ոչ: Մենք ումի՜ց ենք պակաս: Մոտավորապես այսպես: Արտահայտելով իմ հարգանքը այս տեսակետի նկատմամբ, այնուամենայնիվ հարկ եմ համարում որոշակի պատկերացումներ տալ նույն ճամփան բռնած երկու կողմերից մեկի մասին, մյուս կողմի պրպտումների վերծանման համառ աշխատանքը թողնելով մեծարգո խմբագրության վրա: Իսկ համեմատության անշնորհակալ գործը բարդենք թերթի ամենագետ ընթերցողների վրա: Գնահատման հիմքը մեկը պիտի լինի` կողմերից յուրաքանչյուրի ծառայությունները իր ժողովրդի ու պետության հանդեպ:

Եվ այսպես, ո՞րն է Պուտինի «ինքնավերարտադրման» բազան: Վերհիշենք, թե ինչ ժառանգեց այն ժամանակ բոլորին գրեթե անհայտ այդ անձը հարբեցող Ելցինից` կործանված էկոնոմիկա, ստվերի վերածված բանակ, տարերային պատերազմներ Հյուսիսային Կովկասում, հուսալքված ու չարացած ժողովուրդ, ազգային որեւէ գաղափարի բացակայություն, արտագաղթ, գարշանք ղեկավարության հանդեպ եւ այլն: Եվ ամենախրթինը` հրեական ֆինանսական օլիգարխիայի քայքայիչ դիկտատուրա:

Պուտինը պետության ղեկավարի իր կարիերան սկսեց հենց այդ օլիգարխիայի ջախջախումով, դրանով իսկ հիմք դնելով մարդկանց շրջանում իր հեղինակության սկզբնավորմանն ու սրընթած աճին: Այնուհետեւ վերջ տվեց արդեն համարակալված չեչենական կամպանիաներին ու արագ մաքրազարդեց Գրոզնին: Հետեւողականորեն մաս առ մաս սկսեց վերականգնել տնտեսությունը:

Մի կողմ թողնենք Աբխազիան ու Հարավային Օսիան: Առանց մեկ կրակոցի Ռուսաստան վերադարձավ Ղրիմը: Մեծ հաջողությամբ «նվաճողական» քաղաքականություն է վարում Պուտինը Արկտիկայում:

Հենց սկզբից Պուտինը սկսեց վերականգնել ու արդիականացնել Ռուսաստանի զինված ուժերը: Բանակի մարտունակության ու տեխնիկական հագեցվածության «բենեֆիսը» տեղի ունեցավ Սիրիայում: Տնտեսական զարգացման նոր ստրատեգիական ուղղությունը դարձավ ռազմարդյունաբերական համալիրի աննախադեպ զարգացումը, որն իր նորագույն գերտեխնոլոգիաներով զարկ կհաղորդի էկոնոմիկայի տարբեր ճյուղերին: Օրերս, օրինակ, նշվեց երկրի խոշորագույն ռազմարդյունաբերական կոնցեռնի` «Ռոստեխի» 10-ամյակը: Եվ ինչ խնդիր դրվեց նրա առաջ` առաջիկա տարիներին նրա արտադրանքի կեսը պիտի լինի քաղաքացիական նշանակության:

Առնվազն ռազմական ասպարեզում Ռուսաստանը վերականգնել է համաշխարհային գերտերության կարգավիճակը եւ նույնիսկ ինքնասիրահարված ամերիկացիները ստիպված են հաշվի նստել նրա հետ:

Արեւմտյան պատժամիջոցները, անշուշտ, էական վնաս հասցրին Ռուսաստանին: Սակայն Պուտինը այդ պարագան օգտագործեց սեփական կարողությունների միջոցով ներտնտեսական կյանքն աշխուժացնելու համար: Ինչո՞ւ Ամերիկան կարող է ինքնաբավ լինել, իսկ մենք` ոչ, պուտինյան այս ինքնահարցադրումը բնավ էլ հռետորական չէր: Արդեն այս տարի, ասենք, ցորենի արտադրությունը համաշխարհային ռեկորդ սահմանեց: Պետք լինի, ինքներս տեխնոլոգիաներ կստեղծենք:

Նկատի ունենալով ժողովրդագրական խայտառակ վիճակը, Պուտինը ձեռնարկեց ընտանիքների ամրապնդմանը նյութապես աջակցելու գործը, ինչն արդեն շոշափելիորեն խթանել է բնակչության աճի տեմպերը:

Որ ասում են Պուտինը արժանի մրցակից չունի, ճիշտ են ասում: Եվ ոչ թե այն պատճառով, որ նա ոչնչացնում կամ չեզոքացնում է հավանական անհատականություններին: Պարզապես հիրավի մեծ ու ակնբախ են նրա ծառայությունները երկրի առաջընթացի եւ զարգացման մեջ, ինչն էլ հուսադրում է ռուսաստանցիներին: Կարող եք չկասկածել` երբ այս մարդը երեւում է հեռուստաէկրանին, ոչ ոք չի փոխում ալիքը կամ անջատում ապարատը:

Ընտրությունների ժամանակ, հավատացեք, Պուտինի մտքով անգամ չի անցնում 5-10 հազար դրամ, ներողություն` ռուբլի առաջարկել չքավոր խավի ներկայացուցիչներին: Առավել եւս` վերմիշելով ու հնդկացորենով լի տոպրակներ: Կամ հօգուտ իրեն օգտագործել թաղային քրեական թափթփուկներին:

Ի դեպ, Պուտինի հեղինակության բարձրացմանը մեծապես նպաստում է նրա հրապարակային պահվածքը ներքաղաքական կյանքում: Չի թաքցնում գլուխը ավազի մեջ`շուրջը կատարվողի նկատմամբ կույր ձեւանալու նպատակով: Նա բավականին բաց ու մատչելի է ամենատարբեր բնույթի միջոցառումների ժամանակ, իսկ նրա ամենամյա տարեվերջյան, արդեն 13-րդ, հաշվետվական հեռուստահանդիպումները բազմաթիվ լրագրողների համար ինքնահաստատման փորձերի հարթակ են: Պուտինը չի վախենում իր ժողովրդի հետ անմիջական շփումներից:

Ռուսաստանում ասում են` եթե պետության ղեկավարը վստահություն չի ներշնչում ժողովրդի մեջ, երկիրը չի կարող զարգանալ: Այդպես էր Ելցինի ժամանակ: Եթե նկատի ունենանք, որ Պուտինը իր բազմաթիվ ելույթներում երբեք տուրք չի տալիս իրականությունից կտրված անհարկի գեղեցկախոսություններին, ապա նրա ավելի քան 80 տոկոսանոց վարկանիշը կարելի է համարել համոզիչ` իրական հիմք ինքնավերարտադրման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ