ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. SAMSUNG DEX ԴՈԿ-ԿԱՅԱՆ` SAMSUNG GALAXY S8 ԿԱՄ SAMSUNG GALAXY S8+ ՍՄԱՐԹՖՈՆ ԳՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության սպասարկման կենտրոններում Samsung Galaxy S8 կամ Samsung Galaxy S8+ սմարթֆոն գնելու դեպքում կարելի է նաեւ ստանալ Samsung Dex դոկ-կայան: Սարքը թույլ է տալիս սմարթֆոնը միացնել մոնիտորին եւ այն օգտագործել որպես լիարժեք համակարգիչՙ միեւնույն ժամանակ շարունակելով կատարել զանգեր, պատասխանել դրանց, վայելել սմարթֆոնում տեղադրված հավելվածների հնարավորությունները, միաժամանակ կատարել մի քանի գործողություն եւ շատ ավելին: Samsung Galaxy S8-ի գինը 399 900 դրամ է, Samsung Galaxy S8+ սմարթֆոնի գինըՙ 439 900 դրամ: Դոկ-կայանների թիվը սահմանափակ է: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/ |