RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018



Տեղադրվել է` 2018-01-18 23:27:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 26550, Տպվել է` 784, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻ ՋՐԱՂԱՑՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Նախկինում Արցախի գրեթե բոլոր գյուղերում ջրաղացներ կային: XX դարի սկզբներին արդեն շատ գյուղերում ալրաղացները մեքենայացվել էին: Մասնավորապես Գյունե Ճարտար եւ Գյունե Կալեր գյուղերում կային մեքենայաղացներ, որոնց արտադրողականությունը բարձր էր:

Ներկայումս Հունոտի կիրճում եւ նրա շրջակայքում մոտ 12 ջրաղացների ավերակներ են պահպանվել: 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին այս ջրաղացները Շուշի քաղաքին ալյուր են մատակարարել:Շուշի բերդաքաղաքին ալյուր մատակարարող ջրաղացների մեծամասնությունը գտնվում էին Կարկառ գետի վրաՙ Հունոտի տարածքում:

Հայաստանում ջրաղացները տարածված են եղել դեռեւս Ուրարտական ժամանակներից, որի մասին վկայում է Վարագա լեռան (Վան քաղաքից հարավ-արեւելք) վրա գտնված, 92 սանտիմետր տրամագծով ջրաղացքարը: Ջրաղացները կառուցվում էին գետակների եւ առուների վրա, այնպիսի տեղերում, որ հնարավոր լիներ փայտե, քարե, հետագայում նաեւ մետաղյա խողովակով թեքությամբ գահավիժող ջրի ուժով պտտեցնել թափանիվը, դրա միջոցով էլՙ վերին կամ շարժական ջրաղացքարը: Հաճախ միեւնույն առվի կամ գետակի վրա կառուցվել են տասնյակ ջրաղացներ, որոնք սպասարկել են շրջակա բնակավայրերին: Դրանք բաղկացած էին ջրաղացքարից, որը տեղադրված էր նույն մեծությամբ, բայց ավելի բարակ, մի այլ անշարժ քարի վրա , ուղղաձիգ ուղղությամբ մի առանցքից, որը վերեւում հատուկ հարմարանքով մտնում էր ջրաղացքարի վրա փորված փոսիկի մեջ, իսկ ներքեւի ծայրում իր վրա կրում էր թեւավոր անիվ: Ջուրը մի քանի մետր բարձրությունից հարվածելով թեւավոր անիվին, այն դնում էր շարժման մեջ: Թեւավոր անիվի շարժումը ուղղահայաց առանցքի միջոցով հաղորդվում էր ջրաղացքարին, եւ վերջինս էլ սկսվում էր պտտվել: Ջրաղացքարի շարժումը կանոնավորում էին փայտյա հատուկ լծակով, որը կապված էր պտտվող մեխանիզմին. այդ նույն արդյունքին կարելի էր հասնել նաեւ ջրի ավելացման ու պակասեցման միջոցով: Ջրաղացն իր կառուցվածքով մի խղճուկ հյուղակ էր:

Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղն իր անունն ստացել է հավանաբար շատ ջրաղացներ ունենալու պատճառով: Մինչեւ այժմ պահպանվել են Աղաբեկանց եռաստիճան ջրաղացի, Խուջունց եւ Ջալալանց ջրաղացների ավերակները:

Մինչեւ 1920 թվականը Արցախի միակ էլեկտրակայանը գտնվում էր Շուշի քաղաքում: Այն ուներ 30 կՎտ հզորություն:Դեռեւս ճշգրտված չէ նրա շահագործման թվականը: Սակայն կարծում եմ,որ այն կարող է լինել 1918 կամ 1919 թվականը:Հետեւաբար, շուտով կարելի է խոսել նաեւ Արցախի էներգետիկայի 100 ամյակի մասին:

Ներկայումս հիդրոէլեկտրակայաններից ամենախոշորը Սարսանգի ՀԷԿ-ն է, որը կառուցվել է Մարտակերտի շրջանում` Թարթառ գետի վրա: Շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերի 24-ին:Երկրորդը իր հզորությամբ Թարթառ գետի վրա կառուցված Ջերմաջուր հիդրոէլեկտրակայանն է, որը շահագործման է հանձվել 2017թվականին եւ ունի 12 ՄՎտ հզորություն:Այն տարեկան կարող է արտադրել մինչեւ 100 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա:

Արցախում 1940 թ. արտադրվել է 1,57 մլն կվտժ էլեկտրաէներգիա, իսկ 1986 թ.` 57,8 մլն կվտժ:

Շնորհիվ Սարսանգի էլեկտրակայանի, արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը ավելացել է, 1997-2003 թթ. այն կազմել է 82,2-130,6 մլն կվտժ:

Նկար 1. Հունոտի ջրաղացների ավերակներից

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ