RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018



Տեղադրվել է` 2018-01-18 23:27:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 4517, Տպվել է` 780, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱՆՏ ՏԻՆՔԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԵԱՆ 11-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ

Տօքթ. ՍԱՐԳԻՍ ԱՏԱՄ, Գերմանիա

11 տարի առաջ,19 յունուար 2007-ին, ժամը 15.00 ին, Իսթանպուլի «Ակօս» թերթի խմբագրատան դռան առջեւ թուրք ազգայնականներու կողմէ սպաննուեցաւ հայազգի մտաւորական, խմբագիր Հրանտ Տինքը:

Անոր նահատակութիւնը թուրք եւ հայ հասարակութեան կեանքը բաժնեց «Հրանտ Տինքէն առաջ» եւ «Հրանտ Տինքէն յետոյ» երկու ժամանակահատուածներու: Հրանտ Տինքի նահատակութիւնը, հայ իրականութեան, թուրք հասարակութեան լայնախոհ եւ մտաւորական խաւերու համար իրարու աւելի մօտէն ծանօթանալու իւրօրինակ ազդակ մը դարձաւ: Շատեր արդէն գիտակցած էին, որ Հրանտ Տինք ոչ միայն հայերու իրաւունքներու պաշտպանն է, այլ նաեւ բոլոր անոնց, որոնց մարդկային հիմնական իրաւունքները ոտնահարուած են:

Հրանտ Տինքի եղերական նահատակութեան յաջորդ օրն իսկ հազարաւոր մարդիկ փողոց իջան եւ բողոքաքայլով ու «Մենք բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Տինք ենք» պաստառներով դատապարտեցին այդ եղեռնագործութիւնը:

Ըստ էութեան, Թուրքիոյ տարբեր հարթակներու վրայ սկսան խօսիլ մարդկանց իրաւունքներու, ազատութեան եւ արդարարութեան մասին եւ այդ նիւթը օրակարգի բերել:

2008-2009 թուականներէն սկսեալ Թուրքիոյ մէջ սկսան Հայոց ցեղասպանութեան մասին խօսիլ եւ զանազան քաղաքներու մէջ տեղի ունեցան 1915-ին նահատակուած հայ մտաւորականներու յիշատակութեան օրեր:

Հրանդ Տինք այնպիսի հայ մտաւորական մըն էր, որ կը հասկնար ու իր սիրտին մէջ կը զգար իր սեփական ժողովուրդին ապրած խորունկ ցաւը ու նաեւ իր ուսերուն վրայ կը կրէր այդ բեռը:

Այսօր, բարեբախտաբար, Հրանտ Տինքի գաղափարները շարունակողները քիչ չեն: Արդարամտութեան եւ ազատութեան գաղափարակիր Հրանտ Տինք այսօր իսկ իր գաղափարակիցներու միջոցով կը շարունակէ պայքարիլ եւ իրականացնել իր առաքելութիւնը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ