RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018



Տեղադրվել է` 2018-01-18 23:27:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 5019, Տպվել է` 782, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՅՈՒՐՔՅԸԼՄԱԶԸ ԱՅՑԵԼՈՒ ԴԱՍԱԽՈՍՙ ՖՐԵԶՆՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հ. Ծ.

Հայկական ուսումնասիրությունների ծրագրի համադրող պրոֆ. Բարլոու Տեր-Մկրտչյանը հայտարարել է, որ դոկտ. Եկտան Թյուրքյըլմազը նշանակվել է այցելու դասախոս Ֆրեզնոյի պետական համալսարանի գարնանային կիսամյակի համար: «Այցելու դասախոսի» պաշտոնը համալսարանի հայագիտական ամբիոնում հիմնվել է Հենրի Գազանի (Խանզադյան) առատաձեռն նվիրատվության շնորհիվ եւ առաջինը դոկտ. Ռիչարդ Հովհաննիսյանն է արժանացել 2000-ին զբաղեցնելու այդ պաշտոնը:

Թյուրքյըլմազը ազատ տիրապետում է, թուրքերենից բացի, հայերենին, անգլերենին, քրդերենին եւ օսմանյան թուրքերենին: Իր դոկտորականի ատենախոսության համար ուսումնասիրություններ կատարել է Թուրքիայում, Հայաստանում, Մ. Նահանգներում եւ Ավստրիայում: Դասավանդել է Բիլգի, Սաբանջի, Դյուք եւ այլ համալսարաններում: Հետդոկտորական ուսումնասիրություններ է կատարել Բեռլինում:

Ֆրեզնոյի համալսարանում նա երեք մասից բաղկացած կուրս է կարդալու «Հայկական ուրբանիզմի սոցիալական, մշակութային եւ քաղաքական պատմությունը» ընդհանուր խորագրի ներքո: Թեման ընդգրկելու է 1863-1918 ժամանակաշրջանը եւ կենտրոնանալու է մասնավորապես Վանի, Թիֆլիսի եւ Կոնստանդնուպոլիսի կենտրոնների վրա: Զուգահեռաբար նա երեք հանրային դասախոսություններ է կարդալու հետեւյալ թեմաների շուրջ:

ա) «Հայկական քաղաքական կազմակերպությունները, համայնքային կառույցները եւ Օսմանյան պետությունը երկրորդ սահմանադրական շրջանում (1908-1915)»:

բ) Հայերը ձայնագրություններում: Երաժշտական հորինումները Հայրենիքում եւ Սփյուռքում (1900-1938)»:

գ) «Համընդհանուր հուզմունք: Մելքոն Միր-Սագոյանի առեղծվածային սպանությունը Վանում, 1913-ի սեպեմբերին»:

Մելքոն Միր-Սագոյանը եղել է ատամնաբույժ եւ Հնչակյան կուսակցության ակտիվ անդամներից:

Նկար 1. Եկտան Թյուրքյըլմազ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ