RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018



Տեղադրվել է` 2018-02-01 23:38:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 4662, Տպվել է` 563, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՆԸ ՄԽԻԹԱՐԻՆ ՈՒՆԵ՞Ք. ԶԳՈՒ՛ՅՇ ԸՄՊԵՔ, ՄԻՆՉ ԿԳՏՆԵՆ ՄԽԻԹԱՐԻՆԻՙ ԱՌԱԺՄ ՉԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Վիեննայի 7-րդ թաղամասում գտնվող Մխիթարյան միաբանության ու նրանց պատրաստած խմիչքիՙ Մխիթարինի մասին ծավալուն հրապարակում է արել «Ցայթ» շաբաթաթերթը, որին տեղի սղության պատճառով անդրադառնում ենք մեծ կրճատումներով: Հայ կաթոլիկ հայրերը սերնդե սերունդ իրենց միաբանության հայտնի լիկյորն են պատրաստելՙ Մխիթարինը: Բաղադրատոմսը հույժ գաղտնի է պահվել, ու հանկարծՙ մարդ չկա, որ փոխանցի դրա գաղտնիքը,գրում է«Ցայթ»- ի հոդվածագիր Յուդիթ Իններհոֆերը : Հոդվածին կից տպագրվել են նաեւվիեննաբնակ իտալացի արվեստագետ Ջիանմարիա Գավայի լուսանկարները:

200 տարուց ավել է, ինչ Վիեննայում տեղակայված հայ կաթոլիկ միաբանության անդամները վանքի լաբիրինթոսում հյուրընկալվածներին ծիսակարգի մաս կազմող Մխիթարինի համուհոտին են ծանոթացնում, գրում է թերթըՙ հայր Վահանի զգույշՙ խմիչքը լցնելու արարողության մասին գունեղ պատմելով: Խիտ կարմրաշագանակագույն հեղուկը «շատ թունդ է», հայր Վահանի զգուշացումն է: Մեծ տպարան ունեին, բայց վաղուց ի վեր այն վանականների կենսապահովման միջոց չէ, 1889- ից ի վեր մխիթարյաններն իրենց լիկյորն են թորում վանքի նկուղում ու աշխարհով մեկ վաճառումՙ իրենց եկամտի գլխավոր միջոցն ապահովելով: Խմիչքը, որ կաթիլ- կաթիլ հյուրասիրեց հայր Վահանը ձմեռվա հետմիջօրեին, եւ որը 1909- ին համտեսած պիտի որ լինի Ֆրանց Յոզեֆ կայսրը, կարող է վերջինը լինել, գրում է ավստրացի լրագրողըՙ նշելով, թե բաղադրատոմսը գաղտնի է պահվել, ավանդույթի համաձայն վիեննաբնակ երկու վանահայր են այն իմացել միայն, նրանցից մեկը մահկանացուն կնքել է վերջերս, իսկ երկրորդը տառապում է դեմենց հիվանդությամբ, որը ճիշտ է, սկզբնական փուլում է, բայց խնամյալների տանը հանգրվանած վանականն այլեւս այն ի զորու չէ հիշել: «Չգիտեմՙ ինչպես պատահեց, որ բաղադրատոմսը ժամանակին չփոխանցվեց հաջորդ սերնդին», հառաչելով պատմել է Վիեննայի միաբանությանում 44 տարի ծառայող սիրիահայ հայր Վահանը, որ երջանկանում է, երբ վանքի այցելուներին ծանոթացնում է իրենց առաքելությանը, վանական համալիրին: Հայր Վահանի պատմելով, իրենց լիկյորի համը սերնդե սերունդ են բարելավել: 37 մուգ շագանակագույն մոտ 2500 լիտր տարողությամբտակառ կողք կողքի շարվածՙ նրանց մեջ 36 տարատեսակ համեմունքներ եւ 12 տեսակ հարավային պտուղներ, բոլորըՙ բիո (օրգանական), հայր Վահանիՙ Մխիթարինի բանաձեւի մասին «հպարտ» մեկնաբանությունն է փոխանցում «Ցայթի» հեղինակը: Եթե բոլոր բաղադրիչները պարզապես իրար խառնենք, մի՞թե չի հաջողվի վերստանալ խմիչքը: «Ամեն բաղադրիչ իր ժամանակն ունի», ասում է հայր Վահանըՙ բաղադրատոմսի գաղտնիքն ու դրա դժվարությունն ընկալելի դարձնելով: Շշալցված լիկյորը մեկ տարվա վաճառքի համար կբավարարի, իսկ նկուղում առկա հումքին Մխիթարյան միաբանության վանական հայր Վահանը ձեռք տալ չի ուզում, մինչեւ փորձ չանի ու չգտնի իսկական բաղադրատոմսը:

Մինչ այդ Լիբանանից, Արգենտինայից, աշխարհի տարբեր ծագերից միաբանություն այցելած սփյուռքահայերը, որ չէին մոռանում Մխիթարինը որպես հուշանվեր գնել նաեւ բարեկամ մերձավորների համար, տեղյակ էլ չեն, որ իրենց գնած սիրելի լիկյորը կարող է էլ չլինել, ափսոսանքով հոդվածն է եզրափակում «Ցայթը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ