RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2018-02-01 23:38:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 4337, Տպվել է` 501, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու, Գերմանիա

95 տարի առաջ, 1923 թվականին, Ստեփանակերտի Արմենավան թաղամասում տեղադրված 35կՎտ հզորության դիզելային գեներատորը էլեկտրական լամպը վառեց: 1930 թվականին թողարկվեց Կար-Կառ գետի վրա կառուցված 480 կՎտ հզորության հիդրոէլեկտրակայանը: Նրանց հաջորդեցին փոքր հզորության դիզելային էլեկտրակայանների կառուցումը Ստեփանակերտում (այժմյան Քաղցանցին հարակից շուկայի շենքը) եւ շրջկենտրոններում:

90 տարի առաջ, 1928թ. էլեկտրիֆիկացվել է Հադրութի շրջանի Առաքյալ գյուղը, իսկ 1931թ.` Շոշ գյուղը, որը գտնվում է Ստեփանակերտից 8 կիլոմետր հեռավորության վրա:

60 տարի առաջ, 1958թ. Էլեկտրիֆիկացվել են Արցախի Խանաբադ, Խրամորթ, Թալիշ, Մարտունի, Դրախտիկ բնակավայրերը:

Հադրութի շրջանի Իշխանագետի վրա 1955 թվականին սկսվեցին կառուցվել միանգամից երեք փոքր ՀԷԿ-եր: 1957-ին գործարկվեց Տումի եւ Մեծ Թաղլար ՓՀԷԿ-ը 55 եւ 50կՎտ հզորությամբ, 1958-ին 80կՎտ հզորությամբ Տողի ՓՀԷԿ-ը:

90 տարի առաջ` 1928 թ. գործարկվեց Լենինականի հիդրոէլեկտրայանանը, որն ուներ 5.3 ՄՎտ հզորություն:

1953թ. գործարկվեց Արգելի (Գյումուշի) ՀԷԿ-ը, որի գումարային հզորությունը կազմում էր 224ՄՎտ:

55 տարի առաջ սկսվեց Հրազդանի ջերմային էլեկտրակայանի շինարարությունը: ՀրազՋԷԿ-ի շինարարությունը սկսվել է 1963թ.: Սկզբնապես կայանը նախագծվել է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ամբողջ Հարավային Կովկասի էլեկտրաէներգիայի սպառումն ապահովելու համար: Այդ նշանակությամբ կայանը վերջնականապես հանձնվեց շահագործման 1972թ.: Կայանը բաղկացած է բլոկային եւ ոչ բլոկային մասերից, ընդհանուր հզորությամբ 1110ՄՎտ: Առաջին ագրեգատի թողարկումից մինչ 2014թ. հունվարի 1-ը ՀրազՋԷԿ-ը արտադրել է մոտ 151 մլրդ կվտժ էլեկտրաէներգիա:

2012թ.-ից շահագործվում է «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ սեփականություն հանդիսացող 440 ՄՎտ հզորություն ունեցող շոգեգազային էներգաբլոկը:

1963թ. շահագործման հանձնվեց Երեւանի ՋԷկ-ի առաջին էներգաբլոկը:

ԵրՋԷԿ-ի 50ՄՎտ հզորությամբ առաջին տուրբոագրեգատը շահագործման հանձնվեց 1963թ. մարտի 31-ին: Տեղակայված են ՏԳՄ-84 տիպի 420տ/ժամ արտադողականությամբ կաթսան, -60 տիպի տուրբինը: ԵրՋԷկ-ը բաղկացած է 300 ՄՎտ հզորությամբ բլոկային մասից եւ 250 ՄՎտ ոչ բլոկային մասից, որը հանդիսանում է խառը տեսակի կայան:1966թ. ԵրՋԷԿ-ը հասել է 550 ՄՎտ հզորության: ԵրՋԷԿ-ի վերոհիշյալ սարքավորումները բնութագրվում են ծայրահեղ մաշվածությամբ: 2010թ. ԵրՋԷԿ-ում շահագործման է մտցվել 230 ՄՎտ հզորություն ունեցող շոգեգազային էներգաբլոկ:

1938թ.«Կիրովական-Սպիտակ-Երեւան» 110կՎ լարման, այնուհետեւ «Սպիտակ-Լենինական» էլեկտրահաղորդման գծերի շահագործման հանձնելուց հետո «Հայէներգո»-ն սկսեց միավորել բոլոր հիդրոէլեկտրակայաններին ընդհանուր համակարգում աշխատելու համար:Այսպիսով, 1938թ. Հայաստանի էներգահամակարգը միավորեց իր մեջ հանրապետության բոլոր էլեկտրակայանները :

2018թ. լրանում է Երեւանի էներգետիկայի հիմնադրման խորհրդանշական 111 ամյակը: Այն համընկնում է Երեւան քաղաքի հիմնադրման 2800 ամյակի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ