RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018



Տեղադրվել է` 2018-02-15 23:27:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 2629, Տպվել է` 277, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋԵՖՐԻ ՀԱՐՐԻԿՅԱՆ. ԱՄՆ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում փետրվարի 13-ին կայացած մամլո հեռահար ճեպազրույցը իրազեկում էր այն մասին, թե օրեր առաջ իրականում ինչ սադրանք է տեղի ունեցել Դեր-Զորի ուղղությամբ, հանգեցնելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի իրականացրած պատժիչ գործողություններին, ինչի հետեւանքով, ըստ շրջանառվող լուրերի, կան հարյուրավոր զոհեր սիրիական բանակի եւ նրան աջակցող ռուս զինվորների շարքերում: Հաճելի անակնկալ էր սակայն իմանալ, որ ԱՄՆ եւ Կոալիցիոն ռազմաօդային ուժերի գործողությունները Սիրիայում եւ Իրաքում այսօր ղեկավարում է մեր հայրենակիցըՙ ԱՄՆ ՌՕՈւ գեներալ-լեյտենանտՙ Ջեֆրի Հարրիկյանը (Jeffrey Harrigian), ով Պենտագոնում փորձագետների եւ լրագրողների հետ զրույցի էր միացել Քաթարի Ալ Ուդեյդի ԱՄՆ ՀՕՊ-ի իր հրամատարական կենտրոնից: Փորձեմ համառոտ ներկայացնել տեւական զրույցից մեր ընթերցողին առավել հետաքրքրող հատվածը: Ամբողջ ճեպազրույցը հասու է համացանցում:

Գեներալ Ջ. Հարրիկյանը նախ կարեւորել է այն, որ ԱՄՆ եւ Կոալիցիոն ուժերի համատեղ իրականացրած ռազմաօդային գործողությունների արդյունքում ազատագրվել է «ԻՊ»-ի կողմից նախկինում վերահսկվող սիրիական տարածքի 98 տոկոսը եւ 7.7 միլիոն խաղաղ բնակիչ: «ԻՊ»-ի ներկայությունը հիմնովին չեզոքացնելու համար Իրաքում ստեղծվել է Կոալիցիոն ռազմական ավիացիոն ուժերի խորհրդատվական եւ վերապատրաստման թիմՙ CAATT-ը: Գեներալը մեկ անգամ եւս հստակեցրել է ԱՄՆ դիրքորոշումը Սիրիայում պահպանելու անհրաժեշտ քանակությամբ ռազմաօդային ուժ «ԻՊ»-ի հնարավոր վերականգնման փորձերը կանխելու համար: Փետրվարի 7-ին, Եփրատի Արեւելյան ափի հովտում, SDF-ի (Սիրիայի դեմոկրատական ուժեր) գործընկերների եւ կոալիցիոն խորհրդատվական ուժերի դեմ հանկարծակի հարձակում է կատարվել, ինչն ուղեկցվել է տանկային եւ հրետանային ուժգին ռմբակոծություններով SDF-ի մարտական դիրքերի վրա:

Կոալիցիոն կործանիչները, ներառյալՙ F-22s-ը եւ MQ-9-ը, սկզբում օգտագործվել են պաշտպանական, կանխարգելիչ նպատակով: Հետո անմիջապես կապ է հաստատվել ռուս պաշտոնյաների հետ, զգուշացնելով չհրահրված հարձակման մասին, որից հետո որոշում է կայացվել ոչնչացնել հակառակորդին: Ավելի քան երեք ժամ տեւած հրթիռային հրետակոծությունից հետո, ուղեկցված F-15Es, MQ-9s, B-52s, AC-130s եւ AH-64 Apaches զինատեսակներից, գնդակոծությամբ, հարձակվող կողմը շարժվել է դեպի Արեւմուտք, տալով մարդկային եւ ռազմական տեխնիկայի զգալի կորուստ, նշել է գեներալ Ջ. Հարրիկյանը: Անդրադառնալով հարյուրի հասնող մարդկային կորուստների մասին հնչած հարցին, նա նշել է, որ ըստ իր ունեցած տվյալների այդ թիվը չի փոխվել, ԱՄՆ դիրքերին մոտեցող զինյալների թիվըՙ 300-ից մինչեւ 500 է եղել:

Գեներալն ավելացրել է նաեւ, որ ինքը մոտ երկու տարի է ինչ ստանձնել է Մ. Նահանգների գլխավորած Կոալիցիոն ռազմաօդային ուժերի հրամանատարությունը Սիրիայում, կենտրոնանալով միակ թշնամուՙ «ԻՊ»-ի վրա: «Մենք որեւէ այլ երկրների ուժերի հետ չենք պայքարում, բայց, ինչպես ԱՄՆ պաշտպանության քարտուղար Մաթթիսն է ասել անցյալ շաբաթ, Եթե մեզ սպառնում եք, դա կլինի ձեր ամենաերկար եւ ամենավատ օրը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ