RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018



Տեղադրվել է` 2018-03-19 17:42:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 3110, Տպվել է` 395, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԳՐՔԵՐԻ ԲԱՐԻՔՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՆՙ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Հ. Ծ.

Փետրվարի 20-ին հազվագյուտ գրքերի ցուցահանդեսով լոնդոնյան «Իտոն» (Eton) քոլեջը գիտաշխատողների առաջ բացել է իր գրադարանի «Բարիքյան հավաքածոյի» մոտ 650 հայկական հատորներ պարունակող բաժինը: Ցուցահանդեսին առընթեր հայկական առաջին աստվածաշնչի տպագրության 350-ամյակի առթիվ խոսք է առել դոկտ. Գագիկ Ստեփան-Սարգսյանը , որից հետո Լեւոն Չիլինգիրյանի ղեկավարությամբ ելույթ է ունեցել Չիլինգիրյան քառյակը:

Քոլեջի գրադարանը 1988-ին է Բարիքյան ընտանիքից ստացել 16-19-րդ դարերին պատկանող այդ հազվագյուտ հատորները, որոնք միայն մոտ 30 տարի անց ենթարկվել են առարկայական ցուցակարգման եւ դասակարգման Բրիտանական գրադարանի քրիստոնեական Մերձավոր Արեւելքի բաժնի նախկին կուրատոր Վրեժ Ներսիսյանի կողմիցՙ աջակցությամբ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի:

Ճանաչված բրիտանահայ ջութակահար Մանուկ Բարիքյանն (1920-1987) ու կինըՙ Դիանան (1927-2012) տասնամյակներ շարունակ հավաքել են այդ արժեքավոր հատորները, որոնց մեջ կան նաեւ լատինատառ հրատարակություններՙ 16-րդ դարից: Մանուկի մահվանից հետո հավաքածոն նվիրվել է «Իտոն» քոլեջի գրադարանին, որովհետեւ ընտանիքի երկու որդիներըՙ Ստեփանն ու Լեւոնը այնտեղ սովորելիս են եղել:

Մանուկ Բարիքյանը ծնվել էր Մերսինում (Կիլիկիա), հասակ առել Կիպրոսում, ապա երաժշտության հետեւել Լոնդոնի Տրինիտի (Trinity) երաժշտական քոլեջում (1936-39 թթ.): Առաջին անհատական ելույթը ունեցել է Լիվերպուլում 1947-ին: 1947-48 թվերին ղեկավարել է Լիվերպուլի ֆիլհարմոնիկ նվագախումբը, այնուհետեւ 1949-57 թվերինՙ Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Անմոռանալի ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ