RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018



Տեղադրվել է` 2018-03-19 17:42:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1824, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «1-ԻՆ ԲԻԶՆԵՍ ԴՊՐՈՑ»ՆԱԽԱԳԾԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Ինչպե՞ս կառավարել առողջ բիզնես, մրցակցային դաշտում հանդես գալ ճկուն գաղափարներով, արձանագրել հաջողություն եւ շարունակաբար պահպանել առաջատարի դիրքերը: Ի՞նչ հմտությունների պետք է տիրապետի մենեջմենթով զբաղվել ցանկացողը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կառավարման եւ սպասարկման մշակույթը շարունակում է դիտարկվել որպես փորձի փոխանակման համար հաջող օրինակ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողներըՙմարդիկ, ովքեր արդեն ունեն մասնագիտություն, սակայն հետաքրքրված են բիզնես գործունեությամբ եւ փորձագիտական հարուստ գիտելիք են ստանում 2015 թվականին ստեղծված, մասնագիտական առաջին հարթակում: Հայաստանի եւ միջազգային փորձագետների անցած ճանապարհն ուսումնասիրող ուսանողներն ապագայում կարող են սեփական բիզնեսը ստեղծել կամ զբաղվել մենեջմենթով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում, ուսանողներն ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը, ծանոթացել ընկերության կառավարման մշակույթին, նորարարությունների խթանման մարքեթինգային քայլերին եւ շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին:

«Բիզնեսի հաջողությունն սկսվում է կառավարման մոդելի ընտրությունից: Կարեւոր են ոչ միայն նոր գաղափարները, մարքեթինգային ճկուն լուծումները, ճիշտ հաշվարկները, ռիսկերն ու հաջողությունները կանխատեսելն ու վերլուծելը, այլեւ պատասխանատու մոտեցումն ու սպասարկման քաղաքակիրթ մշակույթը: Մրցակցային մեր առավելությունն այդ ամենի հանրագումարի արդյունք է», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպումն ավարտվել է ինտերակտիվ քննարկման մթնոլորտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ