RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018



Տեղադրվել է` 2018-03-22 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3809, Տպվել է` 408, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ՇՔԱՆՇԱՆ ՋԵՄ ԷՈԶԴԵՄԻՐԻՆ, ՐԱՖՖԻ ՔԱՆԴՅԱՆԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Այսօր, մարտի 23-ին, ժամը 18. 30-ին, Բեռլինում ՀՀ դեսպանատանը հանդիսավոր երեկոյի ժամանակ Հայաստանի պետական պարգեւներ կհանձնվեն Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Էոզդեմիրին եւ Գերմանահայկական ընկերության նախագահ Րաֆֆի Քանդյանին : Արմատներով թուրք եւ չերքեզ Էոզդեմիրին պարգեւը շնորհվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում բացառիկ դերակատարման, Րաֆֆի Քանդյանինՙ Գերմանիա- Հայաստան հարաբերությունների խորացման հարցում առանձնահատուկ ծառայությունների համար:

Մեր թերթի ընթերցողներին բազմիցս հնարավորություն ենք տվել ճանաչել պարգեւի արժանացած անձանցՙ ներկայացնելով նրանց կատարած գործը: Հատկապես 2015-ին, 2016- ին շատ ենք գրել գերմանական օրենսդիրում Էոզդեմիրի դերակատարման մասին, որի նախանձախնդիր աշխատանքի հանգուցալուծումը եղավ 2016- ի հունիսի 2- ին, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իսկ Րաֆֆի Քանդյանի բազմածալ գործունեությանն անդրադառնում ենք 1996- ից ի վերՙ պարբերաբար: Նրա հրատարակած «Հայ- գերմանական նամականի» եռամսյա գերմանալեզու հանդեսը մեր թերթում կարեւորել ենք բազմիցս:

Այսօր երեկոյան Բեռլինում կայանալիք հանդիսության ժամանակ Էոզդեմիրի մասին գովասանաճառով հանդես կգա կոմպոզիտոր, կիթառահար Մարկ Սինանը , որ մոր կողմիցՙ թուրքահայ, հոր կողմիցՙ գերմանացի է: Րաֆֆի Քանդյանին կներկայացնի գերմանացի քաղաքական գործիչ, 1993- 94- ին Սաքսոնիա Անհալթ երկրամասի վարչապետ, 2005- 2013- ին խորհրդարանական պետքարտուղար Քրիստոֆ Բերգները : Երեկոյի ընթացքում ելույթ կունենա դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ